Հոդվածներ
Մայիս վայիս
Եկեղեցու սպասավորն ու ազգագրագետը հավատացնում են, որ մայիս ամսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը:
Մայիսին հարսանիքներ համարյա չեն լինում: Շատերը, տուրք տալով սնոտիապաշտությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: Այն ավելի շուտ ներմուծվել է ռուսական միջավայրից: Իսկ, ընդհանրապես, հնում բոլոր ժողովուրդները հարսանիքների համար հարմար են համարել աշնան եւ ձմռան ամիսները, որովհետեւ գարնանն ու ամռանը մարդիկ զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Խորհրդային տարիներին էլ հարսանիքներ էին անում միայն մայիսի 1-ին եւ 2-ին:
Եկեղեցին չի արգելում մայիսին ամուսնանալ: Ուղղակի մայիսին ամուսնանալու վախը խորը արմատավորված է ժողովրդի մեջ: 70-տարուց ավելի այս նախապաշարմունքին կուրորեն հետեւում էին մեր հայրենակիցները: Չնայած վերջին տարիներին մայիս ամսին ավելի շատ հարսանիքներ են կատարվում, քան նախկինում: