Հոդվածներ
Սիրային Հորոսկոպ 2017
Խոյ
Հաճախ շատ գրավիչ և շփվող է,ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,անգամ սիրում է սիրաբանել: Խոյերը շատ փոփոխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և հետո ափսոսում են :Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստություն և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում: Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են ,երբ նրանց ղեկավարում է այն մարդը,ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են,նրանց դժվար է “կապել տանը”:Նրանց անհրաժեշտ է կայունություն և ամրություն: Լավ զուգընկերներ են`Ցուլը,Աղեղնավորը,Երկվորյակը,Ձկները,Ջրհոսը: Վատ զուգընկերներ են`Խեցգետինը,Կշեռքը և Այծեղջյուրը:
Ցուլ
Սերն այնքան բնական է տվյալ մարդկանց համար,որքան շնչելը,քանի որ սիրո մոլորակը` Վեներան կառավարում է Ցլերին: Երիտասարդ տարիքում նրանք շատ սիրավեպեր են ունենում,քանի որ բարի և հոգատար են: Նրանց համար ամուսնությունը ավելի կարևոր է,քան հաջողությունները սիրո մեջ: Կին-ցուլը շատ բծախնդիր է ամուսին ընտրելու հարցում : Նրանք հասկանում են,որ շատ բաներ կարող են առաջարկել ամուսնուն`ճաշակ,հմայք,տնային տնեսություն վարելու մեծ ձիրք: Տղամարդ-ցուլը համարյա իդեալական ամուսին է: Նա հավատարիմ, վստահելի, մեծահոգի,տնակյաց է և միշտ իր տան տերն է հանդիսանում: Տղամարդ-ցուլը շատ կրքոտ է,բայց քչախոս:Նրանք դառնում են իդեալական ծնողներ: Լավ զուգընկերներ են`Երկվորյակը,Խեցգետինը,Ձկները,Կույսը ,Խոյը և Այծեղջյուրը: Վատ զուգընկերներ են`Կարիճը,Առյուծը,Ջրհոսը:
Երկվորյակ
Սիրո մեջ նրանց նշանաբանն է`ինչքան շատ,այնքան լավ: Սերը խաղ է: Նրանց ցանկությունն է ինքնահաստատվելը ,իսկ սիրախաղերը նպաստում են դրանց: Սիրո հարցերում իսկական երևակայություն և սրամտություն են դրսևորում: Անհատականության մտավոր կողմը գերակշռում է զգացմունքային կողմի նկատմամբ: Սիրում են սիրաբանել և հաղթել: Կին-երկվորյակները շատ սեքսուալ,գրավիչ,կանացի և գեղեցիկ են: Տղամարդ-երկվորյակները օժտված են գրավչությամբ,բարձր ինտելեկտով և հնարամտությամբ,ավելի շատ ձգտում են գեղեցկությանը,քան ընտանիքին: Հաճախ արտահայտում են դժգոհություն կյանքի նկատմամբ: Չեն սիրում ճնշումը զուգընկերոջ կողմից: Լավ զուգընկերներ են` Խեցգետինը,Առյուծը,Ջրհոսը,Խոյը և Ցուլը: Վատ զուգընկերներ են`Կույսը,Աղեղնավորը և Ձկները:
Խեցգետին
Նրանց համար կյանքը միօրինակ և անհետաքրքիր է առանց սիրո: Ամբողջովին անձնատուր են լինում զգացմունքին և կրքին: Այդ ժամանակ կարող են տառապել անքննությունից և ախորժակի բացակայությունից: Կին-խեցգետինը հիանալի մայր է,լավ տնտեսուհի,հավատարիմ կյանքի ընկեր: Սովորաբար ավելի շատ սիրում են երեխաներին,քան ամուսնուն:”Տղամարդու սիրտ տանող ուղին անցնում է ստամոքի միջով” ասացվածքը միանգամայն համապատասխանում է տղամարդ-խեցգետիններին,որոնք սիրում են լավ խոհանոց և հիանալի խոհարարներ են: Տղամարդ-խեցգետինը տան տղամարդ է,նուրբ,բարի,կարեկցող և հոգատար,շատ կապված են մոր հետ: Խեցգետինները կարծես սեփականատերեր լինեն և շատ խանդոտ են: Լավ զուգընկերներ են` Առյուծը,Կույսը,Կարիճը,Ձկները,Ցուլը: Վատ զուգընկերներ են` Կշեռքը,Այծեղջյուրը և Խոյը:
Առյուծ
Առյուծի համար կյանքը հենց ինքնին սիրո մարմնացումն է: Նրանք ռոմանտիկ են,տենչում են լինել սիրված և դառնալ երկրպագության առարկա: Հանուն սիրո պատրաստ են անցնել թույլատրելի բոլոր սահմանները:Կին-առյուծները սեքսուալ և գրավիչ են: Տղամարդ-առյուծները իդեալական սիրահարներ են`կրքոտ,մեծահոգի,հմուտ,ուշադիր,սիրում են նվերներ մատուցել: Դժվար է դիմագրավել տղամարդ-առյուծի գայթակղությանը:Լինում են այնպիսի դեպքեր,երբ առյուծը գերադասում է նյութականը, քան կնոջն ու երեխաներին: Երբեմն սիրո մեջ լինում են համարձակ, երբեմն էլ`շատ թույլ:Գերադասում են կորցնել սերն ու երջանկությունը, քան նյութականը: Առյուծները զգացմունքային են,սիրում են նվիրել ծաղիկներ,գրել սիրային նամակներ:Կին-առյուծը մի անգին գոհար է`պատասխանատու,հավատարիմ,լավ տնային տնտեսուհի:Ամուսին-առյուծը շատ հավատկնոտ և խանդոտ է:Նրանք շատ են լսում իրենց մայրերին:Մայրերին լսելով երբեմն կորցնում են իրենց կյանքի կեսին և ողջ կյանքը կորցրած,չստացված սիրո համար լուռ տառապում են` վնասելով իրենք իրենց:Առյուծները սիրում են հասարակությունը,ուստի դժվար է նրանց պատկերացնել տանը`բուխարու դիմաց նստած: Լավ զուգընկերներ են`Կույսը,Կշեռքը,Աղեղնավորը,Խոյը,Երկվորյակը և Խեցգետինը: Վատ զուգընկերներ են` Ջրհոսը և Ցուլը:
Կույս
Կույսերը երկակի և հակասական են:Մի կողմից սառն են,մյուս կողմից ջերմ,գրավիչ:Նրանք ,թերևս,շատ վերլուծական վերաբերմունք ունեն սիրային հարցերում: Վախենում են քննադատությունից ,քանի որ զգայուն են:Կին-կույսը հիանալի կյանքի ուղեկից է`հուսալի և սրամիտ: Ամուսին-կույսերը չափից շատ են մտածում իրենց առողջության մասին,սիրում են անթերի մաքրություն տանը: Կույսերը անուղղելի լավատեսներ են: Կույսերն ավելի քիչ են հետաքրքրվում ամուսնության սեքսուալ կողմով,նրանց համար առավել կարևոր է զուգընկերոջ կարեկցանքը,սերը: Լավ զուգընկերներ են`Կշեռքը,Ցուլը,Կարիճը,Այծեղջյուրը,Խեցգետինը,Առյուծը: Վատ զուգընկերներ են`Աղեղնավորը,Ձկները,Երկվորյակները:
Կշեռք
Հմայիչ և սքանչելի են:Նրանց կարելի է սիրահարվել առաջին հայացքից: Նրանք հմուտ են սիրո մեջ: Նրանք սովորաբար քիչ հետաքրքրություններ են ունենում,սակայն վարպետ են իրենց գործի մեջ: Զգացմունքային են,սիրում են միշտ ինչ-որ սիրո հուշ թողնել : Կշեռքը սիրո համաստեղություն է: Նրանք հակված են վաղ ամուսնանալ և հրաշալի ընտանիք ստեղծել:Կին-կշեռքները հիանալի մայրեր են,իսկ տղամարդ-կշեռքները մեծ փորձ ունեն սիրային հարցերում: Սիրում են դասական երաժշտություն,արվեստ,լավ շրջապատ: Իրենց գրավչությամբ կշեռքներին հեշտ է նվաճել զուգընկերոջ սիրտը,սակայն երբեմն դժվար է համատեղ կյանքը,քանի որ կշեռքները մեծ պահանջներ ունեն զուգընկերոջից`սեր,ուշադրություն,հանգիստ: Լավ զուգընկերներ են`Կարիճը,Աղեղնավորը,Ջրհոսը,Երկվորյակները,Առյուծը,Կույսը: Վատ զուգընկերներ են`Այծեղջյուրը և Խոյը:
Կարիճ
Կարիճը սեքսի արքան է: Դինամիկ և կրքոտ,գրավիչ ինչպես մագնիսը: Բայց,չնայած այս ամենին,կարող է ունենալ հրաշալի ընտանիք,եթե որոշի ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ,նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով և սրտով:Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները,հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը,սակայն կարող են լինել համառ և էգոիստ:Եթե դուք տվել եք ձեր սիրտը կարիճին,ապա ԻՄԱՑԵՔ,որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով,խանդոտ սեփականատերեր են: Լավ զուգընկերներ են`Աղեղնավորը,Այծեղջյուրը,Ձկները,Խեցգետինը,Կույսը,Կշեռքը: Վատ զուգընկերներ են`Ջրհոսը,Ցուլը,Երկվորյակը:
Աղեղնավոր
Բոլորից ամենաքիչն են հակված սիրո և ռոմանտիկ բնավորության,չնայած բարեսիրտ և շփվող են:Սիրո մեջ Աղեղնավորներն անկեղծ են,գնահատում են մարդկային բարի հատկանիշները : Նրանք հազվադեպ են լինում սեփականատերեր կամ կասկածամիտ ու խանդոտ:Չեն սիրում քննադատությունն ու հանդգնությունը իրենց ուղղված: Անհաջող ամուսնությունները շատ հազվադեպ են պատահում Աղեղնավորների շրջանում:Կին-աղեղնավորը կարող է անհավատարիմ լինել,բայց նա միշտ հիանալի ուղեկից և ընկեր է,լավ տնային տնտեսուհի է,ով սիրում է ընդունել հյուրեր:Աղեղնավոր-կինը երջանիկ է ,երբ ազատ է:Ուստի,նրանք պետք է փնտրեն ոչ խանդոտ ամուսին:Տղամարդ-աղեղնավորները շատ բան կարող են տալ,սակայն նրանց պահանջները նույնպես բարձր են: Նրանք սիրում են ընկերական խնջույքները,ուստի կարող են ուշ վերադառնալ տուն:Այսպիսի տղամարդուն այնպիսի կին է անհրաժեշտ,ով կկիսի նրա հետաքրքրությունները: Լավ զուգընկերներ են`Այծեղջյուրը,Ջրհոսը,Առյուծը,Կշեռքը,Կարիճը,Խոյը: Վատ զուգընկերներ են`Ձկները,Կույսը,Երկվորյակները:
Այծեղջյուր
Այծեղջյուրները ուշ են ծաղկում,սակայն իրենց հմայքն ու գեղեցկությունը պահպանվում է մինչ ծերություն:Նրանք գործնական են ամեն ինչում,նույնիսկ սիրո մեջ: Նրանք շատ սիրավեպեր են ունենում,բայց դժվարությամբ են սիրահարվում:Չեն սիրում միայնակությունը:Կին-այծեղջյուրներին դժվար է գայթակղել միայն անձնական հմայքով և անհատականությամբ,նրանք նախընտրում են ազդեցիկ և գործնական ամուսին ունենալ:Տղամարդ-այծեղջյուրները շատ վստահելի են,դժվարությամբ են արտահայտում իրենց զգացմունքները:Քչախոս են,նրանցից չես լսի ոչ հիացմունքի խոսքեր,ոչ կոմպլիմենտներ: Այծեղջյուրները ունեն հուսալիության և կայունության կարիք: Նրանք,որպես կանոն,սիրում են փող հավաքել,երբեմն կարող են նաև ժլատ թվալ,զերծ են մնում ամեն տեսակ պայմանականություններից: Լավ զուգընկերներ են`Ջրհոսը,Ձկները,Ցուլը,Կույսը,Կարիճը,Աղեղնավորը: Վատ զուգընկերներ են`Խոյը,Խեցգետինը և Կշեռքը:
Ջրհոս
Նրանց շատ է համապատասխանում տվյալ ասացվածքը “Անբողջ աշհարհը սիրում է սիրահարին” :Նրանք սովորաբար իդեալիստներ են,տարված չեն անձնական սիրավեպերով,հետապնդում են վեհ գաղափարներ: Նրանք հավատարիմ և կայուն են սիրո մեջ: Նրանք ,որպես կանոն,մի անգամ են սիրահարվում և առհավետ:Նրանք սովորաբար ունեն շատ ընկերներ զարգացման տարբեր մակարդակներին պատկանող,սակայն շատ զգույշ և ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում:Ջրհոսները սիրում են ոգով ուժեղ և աննկուն մարդկանց,նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար և բազմաբովանդակ և հետաքրքիր ապրելակերպ ունեն:Հեշտ են փոխզիջումների դիմում,խանդոտ չեն: Լավ զուգընկերներ են`Ջկները,Երկվորյակները,Խոյը,Կշեռքը,Աղեղնավորը,Այծեղջյուրը: Վատ զուգընկերներ են`Ցուլը,Կարիճը,Առյուծը:
Ձուկ
Ծնված են սիրո համար`կրքոտ և բանիմաց,հմուտ են սիրո հարցերում`ֆիզիկական,թե հոգևոր:Շատ պահանջկոտ և խոցելի են: Զուգընկերոջ մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող է սիրո հուրը մարել:Ձկները,հատկապես կին-ձկները,շատ են տարվում սիրո երազանքներով,բազմաթիվ երևակայություններ ունեն սիրո մասին:Տղամարդ-ձկները հաճախ անվստահ են,քանի որ վախենում են մերժված լինել:Կին-ձկները զարմանալիորեն գեղեցիկ են,նրանք շատ տղամարդկանց սրտեր են նվաճում : Հաճախ վաղ են ամուսնանում: Տղամարդ-ձկները լավ ամուսնիններ են,ամբողջ կյանքը նրանց հետ վերածվում է մեղրամսի: Լավ զուգընկերներ են`Խոյը,Ցուլը,Խեցգետինը,Կարիճը,Այծեղջյուրը,Ջրհոսը: Վատ զուգընկերներ են`Կույսը և Երկվորյակները: