Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Ռուս զույգին «պսակադրել» է հսկայական արջը (լուսանկարներ)
Ռուսաստանում արտասովոր հարսանյաց արարողություն է տեղի ունեցել: Ինչպես գրում է Daily Mail-ը, հարսն ու փեսան իրենց պսակադրությանը հսկա արջի են «հրավիրել»:
Մոսկվայում բնակվող Դենիսն ու Նեյլան Ստեփան անունով հսկա գորշ արջին վարձել են, որպեսզի կատարի մատանի բերողի պարտականությունները: Արջին նույնիսկ սև փողկապ են հագցրել:
Նորապսակներն անգամ համարձակ ֆոտոշարք են արել 2 մետր հասակ ունեցող գազանի հետ:
Նշվում է, որ արջին 3 ամսականից մեծացրել է ռուս զույգը, որը կենդանուն լքված է գտել անտառում: Ստեփանը 23 տարեկան է և 133 կգ է կշռում: Խնամողների խոսքով` կենդանին ամսական 4 տոննա ձուկ, բանջարեղեն և ձու է ուտում: