Հոդվածներ
Նորաձևություն
Հայ հարսիկների ամենասիրելի բրենդ Pronovias-ը ներկայացրել է 2017 հավաքածուն. Ճերմակ երազ
Հարսանեկան նորաձևության ոլորտի անվիճելի առաջատարներից մեկը՝ Pronovias բրենդը, ներկայացրել է ճերմակաթույր նոր հավաքածուն՝ կոչ անելով ապագա հարսնացուներին հրաժարվել փքված զգեստներից՝ նախապատվությունը տալով մարմինը կիպ գրկող մոդելներին:
Ինչպես նշում է Tatler-ը, Pronovias-ի գլխավոր կրեատիվ դիզայներ Էվրե Մորոն, հավատարիմ մնալով հարսանեկան զգեստի ստեղծման դասական կանոններին, ներկայացրել է նոր ժամանակի շունչը կրող, միևնույն ժամանակ՝ հարսնացուին հրեշտակային հմայք ու անմեղություն հաղորդող ավանդական մոդելներ:
Մինչդեռ երկար քողերը դիզայները փոխարինել է ճոխ գլխազարդերով, որոնք բավական օրիգինալ են նայվում ու հետաքրքրություն են հաղորդում հարսնացուի կերպարին: