Հոդվածներ
Ռոբ Քարդաշյանը ապշել է աշխարհահռչակ հայ գործարարի շքեղ հարսանիքից, որի ժամանակ փողի անձրև է թափվել (տեսանյութ)
Օրեր առաջ կայացել է աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության հիմնադիր Ջեք Քեշիշյանի հարսանիքը:
Հայտնի հայ գործարարի եւ նրա ընտրյալի՝ Ժակլին Սամվելյանի հարսանիքին ներկա են եղել ամերիկյան ամենահայտնի և հեղինակավոր գործարարներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ:
Հյուրերի ցուցակում է եղել նաև Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբը, ով Ջեքի մտերիմ ընկերներից է: Վերջինն այնքան տպավորված է հեռացել, որ Instagram-ում հրապարակել է նորապսակների լուսանկարը եւ գրել. «Շնորհավորում եմ իմ եղբայր Ջեք Քեշիշյանին այս կարեւոր օրվա առթիվ։ Դա ամենագեղեցիկ եւ ամենաէլեգանտ հայկական հարսանիքն էր, որը երբեւէ տեսել եմ։ Ովքեր չգիտեն Քեշիշյան եղբայրներին՝ նրանք մեզ մտերիմ հայկական ընտանիք են։ Շնորհավորում եմ ամբողջ Քեշիշյան ընտանիքին»,- գրել է Ռոբը։
Ներկաները պատմում են, որ միայն հարսուփեսայի գլխին հարյուր-հազարավոր դոլարներ են թափվել:
Աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատերեր Ջեք եւ Ջորջ Քեշիշյանները ավտոաշխարհում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են։
Նրանք զբաղվում են ավտոմեքենաների ռեսթայլինգով եւ հաճախորդներ ունեն աշխարհի տարբեր ծայրերից. նրանց մատուցած ծառայություններից է օգտվում նաեւ Քիմ Քարդաշյանը, եւ տղաները մտերիմ հարաբերություններ ունեն Քարդաշյան ընտանիքի հետ։