Հոդվածներ
Այս հարսանիքին բոլորը հուզված էին
Բոլորն են երազում հարսանիք ունենալու մասին, սակայն ճակատագիրը ոչ բոլորի նկատմամբ է բարեհաճ գտնվում:
24-ամյա Դեսթինի Շաֆերի մոտ քաղցկեղի 4-րդ՝ ծայրագույն մակարդակ էր կանխորոշված, իսկ նախապես պլանավորված հարսանիքի մասին երազել անգամ հնարավոր չէր, սակայն..
Այն հիվանդանոցը, որտեղ իր կյանքի վերջին օրերն էր անցկացնում Դեսթինին մեծ անակնկալ էր պատրաստել Դեսթինիի և նրա նշանածի՝ Բրենդոնի համար:
Ի դեպ, մինչ հիվանդանալը նա այստեղ բուժքույր էր աշխատում:
Աղջկա մահվանից 5 օր առաջ նրանք հենց հիվանդանոցում, ամենամտերիմ ընկերների և բարեկամների մասնակցությամբ՝ կազմակերպեցին Դեսթինիի հարսանիքը:
Ամեն ինչ կազմակերպված էր հավուր պատշաճի. նույնիսկ հարսնաքույրերի դերում բուժքույրերն էին հանդես գալիս:
Այս հարսանիքը, սակայն, մի տարբերություն ուներ: Հյուրերը ուրախանալու փոխարեն հուզված էին մինչև հոգու խորքը, քանի որ սա Դեսթինիի հրաժեշտի խնջույքն էր: