Հոդվածներ
Միհրան Ծառուկյանի կյանքի 5 ամենահայտնի կանայք, որոնց հետ նա կասկածվել է սիրավեպ ունենալու մեջ (ֆոտո, վիդեո)
Լինել հայտնի այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն ամենը, ինչ անում ես, նույնիսկ չես ամում, դառնում է հանրային քննարկման թեմա, կյանքդ, անկախ քո կամքից, դառնում է բաց հարթակ, և յուրաքանչյուրը ցանկանում է քո մասին իմանալ ավելին` անկախ քո կամքից:
Հայկական շոուբիզնեսի ամենացանկալի փեսացուներից համարվող սիրված երգիչ Միհրան Ծառուկյանը այն հայտնի անձանցից է, ում արտասանած ցանկացած բառ, արված քայլ բոլորի ուշադրության կենտրոնում է, իսկ նրա անձնական կյանքը բոլորին առավել հետաքրքրող հատվածն է, քանի որ երկրպագուհիները «ահավախով» սպասում են այն օրվան, երբ իրենց սիրելին կհայտնի այն մասին, որ իր սիրտը զբաղված է: Շատերն էլ, չսպասելով Միհրանի խոսքին, նրան անընդհատ վերագրում են սիրավեպեր, որոնցից յուրաքանչյուրը«սկսվում է» տվյալ «կասկածյալի» հետ Միհրանի աշխատանքային համատեղ գործունեությունից հետո:
Եվ այսպես, Wedding.am-ը ներկայացնում է Միհրան Ծառուկյանին վերագրված 5 ամենահայտնի սիրավեպերը.
Միհրան Ծառուկյան և Լիլիթ Հովհաննիսյան
Այս «զույգի» միասին լինելու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս «Հայ Սուպերսթար» նախագծին մասնակցելուց հետո: Սակայն ժամանակը ցույց տվեց միայն այն, որ Լիլիթ Հովհաննիսյանը այժմ ամուսնացած է Վահրամ Պետրոսյանի հետ, Միհրանը դեռևս ամուրի է: Բայց... տարիներ անց, երբ Միհրանն ու Լիլիթը ներկայացրեցին «Ինչու եմ քեզ սիրում» դուետը, խոսակցությունները վերսկսվեցին` «բա որ ասում էինք միասին են եղել» ընդհանուր ձևակերպմամբ:
Միհրան Ծառուկյան և Շուշաննա Թովմասյան
Սերիալային այս զույգի` իրական կյանքում միասին լինելուն ամենաշատը հավատում էին «Դժվար ապրուստ» սերիալի մոլի երկրպագուները` ցանկանալով իրենց սիրելի կերպարներին միշտ տեսնել միասին, սակայն և Միհրանը, և Շուշաննան բազմաթիվ անգամ հերքել են իրենց «սիրավեպի» մասին լուրերը:
Միհրան Ծառուկյան և Մերի Մակարյան
Կրկին «Դժվար ապրուստ», կրկին սերիալային զույգ, և կրկին խոսակցություններ Միհրանի և Մերիի միմյանց հետ լինելու մասին: Այս հարաբերությունների մասին Միհրանը հարցազրույցներից մեկում ասել է. «Ես ունեմ իմ անձնական կյանքը, որը բացարձակ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ Մերի Մակարյանի հետ», իսկ թե ինչ արձագանք է տվել Մերին այդ խոսակցություններին, կարող եք դիտել այստեղ`
Միհրան Ծառուկյան և Վարդա
Այն բանից հետո, երբ նրանք Միհրանն ու Վարդան հայտնեցին համատեղ երգով ու տեսահոլովակով ներկայանալու մասին, սկսվեցին խոսակցությունները նրանց միասին լինելու և սիրավեպ ունենալու մասին: Իսկ համատեղ մի քանի սելֆին էլ ավելի «հաստատեցին» այդ խոսակցությունները:
Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան
«Ֆուլ հաուս» սիթքոմը միավորեց ևս մեկ զույգի և Միհրան Ծառուկյանի այսօրվա ամենաակտուալ «սիրավեպը» Արփի Գաբրիելյանի հետ է: Պարբերաբար կարելի է տեսնել հրապարակումներ` որոնք «հաստատում են» նրանց միասին լինելը, իսկ երբ սիրված կերպարները հանդես եկան համատեղ դուետով` ներկայացնելով գեղեցիկ տեսահոլովակ հարսանեկան սյուժեով, բոլորը միակարծիք ասացին` որ «ծուխը առանց կրակ չի լինում»:
Ամեն դեպքում, հավատալ, թե ոչ այս խոսակցություններին, թող որոշի յուրաքանչյուրը իր համար, իսկ Wedding.am-ը ներկայացնում է Միհրան Ծառուկյանի տեսակետը այս խոսակցությունների շուրջ` Wedding.am-ին տված բացառիկ հարցազրույցում.
«Շատ եմ նյարդայնանում, երբ փորձում են մտնել քո անձնական կյանք: Մինչև իրոք չամուսնանամ, երևի դրանք չեն ավարտվի: Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին, ինչ անում եմ, բնականաբար, նրանց համար եմ անում, որպեսզի նրանց հաճելի պահեր պարգևեմ, բայց ես չեմ ուզում, չեմ սիրում և թույլ չեմ տա, որ որևիցե մեկը իմ անձնական կյանք ներխուժի և ակտիվ քննարկի: Համացանցում երբեմն նկատում եմ, թե ինչպես են ակտիվ քննարկում, կարծիքներ հայտնում՝ ես արժանի եմ տվյալ մարդուն կամ արժանի չեմ, մեկին պետք է սիրեմ, մյուսին` ոչ: Պաշտոնապես ասեմ, որ չի կարելի նման անշնորհք բաներ անել»: