Հոդվածներ
Հայուհու և ֆրանսիացու ավանդական հայկական հարսանիքը Գեղարդում, որին ներկա էին հյուրեր աշխարհի բոլոր անկյուններից
Սերը միավորում է բոլորին` անկախ ազգությունից, մտածելակերպից, տարիքից: Wedding.am-ը այսօր իր ընթերցողներին է ներկայացնում հայուհու և ֆրանսիացու գեղեցիկ հարսանիք: Ապրելով Ֆրանսիայում` նրանք որոշեցին իրենց հարսանիքը կազմակերպել հենց Հայաստանում: Մեր նորապսակները` Մաքսիմն ու Մեռլինը, ցանկանալով ունենալ ավանդական հայկական հարսանիք, դիմեցին հարսանեկան միջոցառումներ կազմակերպող առաջատար ընկերություններից մեկին` Wedding Armenia-ին, որոնց շնորհիվ նրանք ունեցան անմոռանալի օր: Գեղարդի վանական համալիրը իր շուրջն էր հավաքել ամենատարբեր ազգությունների հյուրերի` չինացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, սևամորթներ և այլն... և նրանք բոլորը Մաքսիմի և Մեռլինի հյուրերն էին: Ավանդական հարսանիքը ստացվել շնորհիվ ազգային երգ ու պարի, հայկական զարդանախշերի և այլն: