Հոդվածներ
Ինչպես հասկանալ, որ նա իսկապես սիրում է ձեզ (ֆոտո)
Երբ աղջիկ-տղա սկսում են հանդիպել, գրեթե բոլոր աղջիկներին սկսում է հուզել այն հարցը` արդյոք իրենց զուգընկերը իսկապես սիրում է իրեն: Սակայն դա ճշտելը այնքան էլ բարդ չէ, բավական է միայն ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես է ձեր սիրելին վերաբերվում ձեզ:
Նա սկսում է սիրելիին վերաբերվել փոքրիկ աղջնակի պես...
Կարծես թե նա իր փոքրիկ երջանկությունն է, ում նա մեծ սիրով կդնի իր գրպանը և ամենուր կտանի իր հետ: Այդպիսի փոքրիկ ու շատ մեծ երջանկություն:
Նա իր սիրելիին անվանում է «փոքրիկս»...
Նա իր կողքի փխրուն էակին սկսում է կրել ձեռքերի վրա, համվուրում է քիթը` ինչպես փոքրիկի, վախենում է նեղացնել նրան` կարծես փոքրիկի:
Նրան փոքրիկ երեխայի նվերներ է տալիս...
Նրա համար գնում է կոնֆետներ և պաղպաղակ, ճաշելիս նրան գդալով կերակերում է, ինչպես փոքրիկի:
Քնած ժամանակ ծածկում է, ինչպես փոքրիկի...
Հոգ է տանում նրա մասին, այնպես, կարծես նա առանց իրեն կմոլորվի:
Նրան ամեն ինչ ներում է...
Ինչպես փոքրիկի:
Եվ վախենում է կորցնելուց` ինչպես աշխարհի ամենամեծ և թանկարժեք հրաշքը...