Հոդվածներ
3 նշան, որ տղամարդը սիրում է ձեզ
Կանայք սովորաբար շատ դժվարությամբ եմ կարողանում վերջնականապես հավատալ` արդյոք իրենց կողքի տղամարդը իսկապես սիրում է իրենց, թե ոչ: Wedding.am-ը ներկայացնում է այն երեք հիմնական առանձնահատկությունները, որոնց միջոցով կհասկանաք, որ նրա սիրտը ձերն է`
- հայտարարել
- ապահովել
- պաշտպանել
Կարող է ձեզ թվալ, թե ինչ կապ ունեն այս կետերը սիրո հետ, սակայն հիմա առավել մանրամասն:
-Տղամարդը, միգուցե, ձեզ հետ չգնա նոր զգեստ ընտրելու, սակայն իսկական տղամարդը ձեզ կուղեկցի երեկույթի, պինդ կբռնի ձեր ձեռքը և հպարտությամբ ձեզ կներկայացնի որպես իր երկրորդ կեսը (հայտարարել):
-Նա, հնարավոր է, չի նստի ձեր անկողնու կողքին, երբ հիվանդ եք, սակայն ուշի-ուշով կհետևի, որ բժշկի նշանակած բոլոր դեղամիջոցները ձեզ մոտ լինեն, ձեզ համար անհրաժեշտ սնունդ կբերի, և կանի այն ամենը, որ դուք շուտ առողջանաք (ապահովել):
-Նա, միգուցե, այնքան էլ երջանիկ չի լինի երեխայի տակդիր փոխելու, սպասք լվանալու կամ աղբը թափելու մտքից, բայց նույնիսկ մասերի կբաժանվի, սակայն ոչ ոքի թույլ չի տա ձեզ նեղացնել կամ ցավեցնել (պաշտպանել):
Եթե ձեր տղամարդը անում է այս ամենը ձեզ համար, հավատացեք, նա անգին է: