Հոդվածներ
Հարսնացուի կոշիկն ընտրելու կարևոր և անհրաժեշտ խորհուրդ-կանոնները
Յուրաքանչյուր հարսնացուի հետաքրքրում և մտահոգում է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա նա հարսանեկան արարողության ժամանակ:
Անհանգստացնող հարցերը շատ են, օրինակ, թե ինչպիսի կոշիկ պետք է ընտրի հարսնացուն, որպեսզի այն լինի և՛ հարմարավետ, և՛ գեղեցիկ:
Wedding.am-ը ներկայացնում է հարսանյաց կոշիկ ընտրելու կարևոր և հատուկ կանոնները, չէ՞ որ նրբագեղ կոշիկը հրաշալի կերպով է համալրում հարսնացուի գեղագիտական տեսքը:
Մինչև կոշիկ գնելը համոզվեք, որ դուք դրանով կարող եք բարձրանալ, քայլել և հաղթահարել որոշ դժվարություններ:
Հարսանյաց կոշիկների ընտրության առաջին և ամենակարևոր կետը հարմարավետությունն է: Համոզվեք, որ Ձեր ընտրած հարսանյաց կոշիկներն իսկապես հարմարավետ են, քանի որ այն Ձեր ոտքին պետք է լինի բավական երկար ժամանակ, որով ոչ միայն քայլելու եք, այլև պարելու:
Եղանակը, զգեստի ոճը, հարսանյաց միջոցառման դիզայնը նույնպես սերտորեն կապված են հարսնացուի կոշիկի ոճի ճիշտ ընտրության հետ: Սովորաբար, բաց կոշիկներ խորհուրդ է տրվում կրել գարնանը կամ ամռանը:
Հարսանեկան կոշիկը պետք է լինի գեղեցիկ, չցավեցնող, չանհանգստացնող, և, ամենակարևորն է, ամեն քայլափոխի սայթաքելու նախապայմաններ չստեղծող:
Նշենք, որ հիմա նորաձև են զգեստի և կոշիկի գույների հակադրությունները, ինչպես նաև տարբեր ոճերի համադրությունը: