Հոդվածներ
Նորություններ
Հայտնի «Հետևիր ինձ» նախագծի հեղինակն ամուսնացել է
Համացանցում մեծ ճանաչում ձեռք բերած «Հետևիր ինձ» լուսանկարների շարքի հեղինակներ Մուրադ Օսմանն ու նրա ընկերուհին՝ Նատալյա Զախարովան ամուսնացել են։
Ռուս լուսանկարիչ Մուրադ Օսմանն «Հետևիր ինձ» ֆոտոշարքը հասարակությանը ներկայացնում էր՝ տեղադրելով Instagram-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ այս ֆոտոշարքում Մուրադը նկարել է իր ընկերուն, որի հետ շրջել է ողջ աշխարհով, իսկ այս ֆոտոշարքը համալրող նոր լուսանկարը երիտասարդը նվիրել է իր հարսանիքին։
Լուսանկարիչն Instagram-ի իր էջում տեղադրել է հարսնացուի լուսանկարը և կատարել հետևայլ գրառումը. «Ես խոստանում եմ ամուր բռնել ձեռքդ և ամեն օր ասել, որ սիրում եմ քեզ»։
Wedding.am-ը ներկայացնում է այս հետաքրքիր ֆոտոնախագիծը: