Հոդվածներ
Cartier-ի ամուսնական մատանիների նոր հավաքածուն
Հարսանյաց արարողության օրը կարևոր և առաջնային է համարվում ամեն ինչ` հարսանյաց զգեստը, փեսացուի տեսքը, ծաղիկները ...
Այս բոլոր մանրամասներն ակնթարթորեն կորցնում են իրենց արժեքը, երբ սկսվում է տոնական արարողությունը, իսկ այդ պահերի մասին հիշեցնում են միայն լուսանկարները:
Բայց կա բացառություն` ամուսնական մատանին, որը երբեք էլ չի մոռացվում և լուսանկարները չէ, որ պետք հուշեն նրաց առկայության և գոյության մասին:
Հեղինակավոր Cartier ոսկերչական տունը հազվագյուտ և հետաքրքիր հնարավորություն է տալիս սիրահարներին: Զույգերը կարող են ներկայացնել իրենց հարսանյաց մատանիների ամենաարտասովոր և տարօրինակ դիզայներական գաղափարները` ըստ իրենց ճաշակի:
Cartier ոսկերչական տունը վստահեցնում է, որ ամուսնական մատանիների ցանկացած անիրական թվացող դիզայն կյանքի կկոչվի, իսկ մատանիների ստեղծման ողջ գործընթացը կավարտվի չորս շաբաթվա ընթացքում:
Բացի պատվերների հնարավորությունից, Cartier-ը ներկայացրել է 2015-ի գեղեցիկ և նրբաճաշակ ամուսնական մատանիների նոր հավաքածուն:
Wedding.am-ը ներկայացնում է Cartier-ի ամուսնական մատանիները` լուսանկարներով: