Հոդվածներ
Այս անհավանական լուսանկարը ոչ ոքի անտարբեր չի թողնի
Wedding.am-ը ներկայացնում է մարդկային փոխհարաբերություների մասին հուզիչ և գեղեցիկ պատմություն:
Երիտասարդ ամուսնական զույգը, ով ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգից է, հրապարակել է հարսանեկան միջոցառումից առաջ արված մի լուսանկար, որտեղ պատկերված նրանց աղոթքի տեսարանը ցույց է տալիս, թե որքան ուժեղ է ամուսինների միջև եղած հոգևոր կապը:
Լուսանկարում 21-ամյա Կալեբ Իերվուդին է և նրա 22-ամյա հարսնացուն՝ Մեգին:
Հարսանիքից առաջ հարսնացուն ու փեսացուն որոշում են միասին աղոթել, բայց քանի որ, ըստ դարավոր ավանդույթի, վատ նշան է համարվում այն, որ փեսացուն հարսանիքից առաջ տեսնի իր սիրելիին հարսանյաց զգեստով, ուստի որոշվում է, որ նրան մեջք-մեջքի կանգնելով իրականացեն աղթոքը:
«Մենք պատրաստվում ենք իրականացնել մեր կյանքի առաջին համատեղ քայլերը, որը չենք ցանկանում անել առանց Աստծո օրհնության: Ես աղոթում էի Աստծուն իմ հիասքնաչ և խելացի կնոջ համար», - ասել է Կալեբը:
Լուսանկարը համացանցում մեծ տարածում է գտել: