Հոդվածներ
Համաշխարհային բրենդերի յուրօրինակ մոտեցումներով տարվա հարսանյաց զգեստները
Ոմանց համար հարսանյաց զգեստը դիզայներական հմտություններն արտահայտելու կամ գնահատելու լավագույն միջոցն է, իսկ ոմանց համար էլ սպիտակ կտորների ձանձրալի միօրինակություն:
Սակայն գաղտնիք չէ, որ հիմնականում մարդիկ հակված են այն մտքին, որ հարսանեկան զգեստը պետք է լինի այնպիսին, որը կրելիս ոչ միայն հարսնացուն իրեն զգա աշխարհի ամենագեղեցիկ կինը, այլև այն բոլոր տղամարդիկ, որոնք ներկա կգտնվեն արարողությանը, մեծ ցանկություն ունենան փոխարինելու փեսացուին:
Իհարկե, այս ամենը կարող է մի փոքր չափազանցված հնչել, բայց այն, որ հարսանյաց արարողության ժամանակ գլխավոր հերոսուhին պետք է ունենա ոչ միայն շլացնող արտաքին, այլ նաև յուրօրինակ՝ պարզ է:
Wedding.am-ը ներկայացնում է համաշխարհային բրենդերի 2015 թվականի հարսանեկան ամենագեղեցիկ զգեստների հավաքածուն, որտեղ ներկայացված են հնի և ժամանակակիցի հիանալի համադրությամ կարված զգեստներ:
Համաշխարհային նորաձրության տների 2015-ի հարսանյաց զգեստները, որոնք ստեղծել են Ashi Studio ,Laure de Sagazan, Jesus Peiro և Rime Arodaky աշխարհահռչակ բրենդերը:
ASHI STUDIO
LAURE DE SAGAZAN
JESUS PEIRO
NAEEM KHAN BRIDAL