Հոդվածներ
Երբ հրաշքներն իրականություն են դառնում. այն ինչ արեց այս փեսացուն աննկարագրելի է
Աֆղանստանում ծառայած ամերիկացի վետերանը, ով ծառայությունից հետո տուն էր վերադարձել դաժան իրականության վերքերը սրտին, իր ապագա կնոջն աննկարագրելի անակնկալ էր մատուցել` կատարելով հարսանեկան պարն առանց անվասայլակի:
Բանն այն է, որ Ջոի Ջոնսոնը Աֆղանստանում ծառայությունից հետո դաժան վթարի էր ենթարկվել մոտոցիկլետով, որի հետևանքով կոտրել էր ողնաշարը:
Նա իր ապագա կնոջ` Միշելի հետ ցանոթացել էր այս միջադեպից չորս ամիս անց:
Հարսանիքի օրը, երբ Միշելը հայտնվեց դահլիճի կենտրոնում, որպեսզի պարի անվասայլակին գամված Ջոի հետ` տեղի ունեցավ անսպասելին: Փեսացուն իր սիրելիին դիմավորեց կանգնած: Այս աննկարագրելի պարն իրականացվեց, իհարկե, հատուկ գործողությունների օգնությամբ:
Հարսնացուի համար այս ամենն իսկապես չափազանց հուզիչ և անմոռանալի էր:
Wedding.am-ը ներկայացնում է մարդկային փոխհարաբերությունների մասին այս հետաքրքիր ֆոտոպատմությունը: