Հոդվածներ
Ամուսնանալ պատրաստվող 13-ամյա հնդկուհու նամակը իր ուսուցչուհուն ցնցել է ամբողջ աշխարհը
13-ամյա հնդկուհին, ում պատրաստվում են ամուսնացնել, հուզառատ նամակ է գրել իր ուսուցչուհին` խնդրելով կանգնեցնել իր հարսանիքը: Նա այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ չի կարողացել իր ծնողներին համոզել, որ վերջ դնեն այդ ամուսնությանը:
Աղջիկը ուսուցչուհուն գրում է.
"Ես չեմ ցանկանում ամուսնանալ, քանի դեռ չի լրացել իմ 18 տարին, քանի որ ցանկանում եմ գոնե կրթություն ստանալ: Խնդրում եմ, բոլոր հնարավոր միջոցներով կանխեք այդ հարսանիքը":
Աղջկա հայրը, ում ոչ մի կերպ հնարավոր չէ համոզել, որ աղջկան այդքան վաղ տարիքում չամուսնացնի, պատճառաբանել է, որ վաղ տարիքում ամուսնությունը շատ սովորական բան է: Նա նույնիսկ ասել է, որ շատ մեծ դժվարությամբ են իրենց դստեր համար փեսացու գտել, որովհետև նա արդեն բավականին մեծ է համարվում:
Հնդկաստանում ըստ օրենքի արգելվում է մինչև 18 տարեկան դարձած աղջիկների ամուսնությունը, սակայն երկիրը աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում մանկական ամուսնությունների թվով:
Ըստ ՄԱԿ-ի ներկայացրած տվյալների` 52% հնդիկ աղջիկները ամուսնանում են մինչև 18 տարեկան դառնալը: