Հոդվածներ
Մոդել Գրիգ Գզրարյանը չի բացում փակագծերը, հակառակ դեպքում իրեն կարող են փախցնել
Ցանկալի փեսացու՝ հայ մոդել Գրիգ Գզրարյան : Նրա համար պայքարում են միանգամից ՝ երեքը : Wedding.am –ը ներկայացնում է ցանկալի հայ փեսացուներ և հարսնացուներ շարքը: Մեր առաջին հերոսը հայտնի հայ մոդել Գրիգ Գզրարյան է: Ում սիրտը զբաղված չէ: Ինչպես նա է ասում. – Արդեն մտածելու առիթ է տալիս, այս կարգավիճակը, մտածում եմ ամուսնանալու մասին: Իմ ամուսնությունը պատկերացնում եմ շատ « տաք » ամեն առումով,լինի դա եղանակը, թե հարսանիքից հետո փրփուր փարթին:
Արդեն հոգնել եմ մասնակցել կրկնվող տարբեր մարդկանց հարսանյաց արարողություններին, հույս ունեմ մի օր իմ ամուսնության մասին կխոսենք, չնայած փակագծերը չեմ ուզում բացել, քանի որ ինձ հարսի շորով աղջիկները կփախցնեն (ժպտում է ):
Վերջում Գրիգ Գզրարյանը մաղթում է բոլորին , որ իրենց երազած ամուսնությունն իրականություն դառնա և թող բոլորի համատեղ կյանքը անցնի մեղրամիսի պես:
Wedding.am` շարունակելի…