Հոդվածներ
Մինչամուսնական վախեր, որոնք հանգիստ չեն տալիս տղամարդկանց
Ընդունված է, որ հարաբերությունները կարելի է տանել նոր փուլի՝ ամուսնության, երբ արդեն զույգը շփվում է մեկ տարուց ավելի, սակայն, երբեմն, չնայած սիրելիի նկատմամբ ունեցած մեծ սիրուն, տղամարդիկ այնքան էլ չեն ցանկանում կոնկրետանալ ամուսնության մասին հարցերի և քննարկումների շուրջ:
Իհարկե, գաղտնիք չէ, որ հարսանիք բառից տղամարդիկ ամենաշատն են վախենում, քանի որ դրանից հետո նրանք շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում իրենց ուսերի վրա։
Բացի այդ, հարսանիքի մասին մտածելիս տղամարդը հասկանում է, որ նա պետք է կատարի մի շատ կարևոր քայլ, ինչի արդյունքում էլ կկորցնի իր ազատությունը։
Ոմանք էլ կարծում են, որ համատեղ կյանքը կարող է դուրս մղել սիրային հարաբերություններն ու մաքուր զգացմունքները:
Այսպիսով՝ որպեսզի հարսանիքը կայանա և հարսանյաց զգեստը ապարդյուն չգնվի, անհրաժեշտ է հանգիստ և ճիշտ մթնոլորտում պարզել հարսանիքից խուսափելու պատճաների մասին և իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ՝ տղամարդկանց հարսանեկան վախերի և այդ հարցի հետ կապված մտավախությունների շուրջ:
Wedding.am-ը՝ վկայակոչելով Myman.info-ին, ներկայացնում է տղամարդկանց հարսանեկան հիմնական վախերը, որոնք փակուղի են տանում հարսանյաց արարողությունն իրականացնելու գործընթացը:
- Ամուրի լինելու ցանկալի սովորությունը, որը կորցնելու զգացողությունն այնքան էլ հաճելի չէ:
- Վախ՝ սիրելիի հույսերը չիրականացնելու հետ կապված:
- Ամեն օր փոխադարձ զգացմունքները ստուգելու վախ:
- Ֆինանսական կարողությունները չբավականեցնելու վախ:
- Ամուսնական անհաջող փորձ և երկրորդ անգամ չսխալվելու պարտադիր կանոն:
- «Մայրիկի տղա» լինելու տիտղոսը, որը ենթադրում է ոչ ինքնուրույն որոշոմներ կայացնելու «շնորհ»: