Հոդվածներ
Խորհուրդներ
Ոչ մի հարսանիք. 10 փաստ, որ նրան պետք եք միայն անկողնում
Հաճախ կարելի է լսել կարծիքներ այն մասին, թե որքան դժվար է հասկանալ կանանց, բայց լինում են իրավիճակներ, երբ տղամարդկանց հասկանալու գործընթացն ավելի բարդ ուղղվածություն է ստանում:
Wedding.am-ն այս անգամ կփորձի պարզել, թե որ փաստերի, հատկանիշների կամ երևույթների առկայության դեպքում կարելի է հասկանալ, որ այդ հմայիչ և խենթացնող տղամարդուն պետք եք միայն անկողնում:
Այսպիսով՝ կամ, ինչպես նա է անում, դուք էլ պետք է սովորեք հաճույք ստանալ միայն անկողնային հարաբերություններից կամ էլ գտնեք մի տղամարդու, ով ոչ միայն կգնահատի ձեր սեքսուալ կարողությունները ննջասենյակում, այլև կհետաքրքրվի ձեր մարդկային որակներով, գործերով, հոգեվիճակով:
Ստորև ներկայացնում ենք 10 փաստ այն մասին, որ նրան պետք եք միայն անկողնում
- Նա միշտ գրում կամ զանգում է ժամը 21:00-ից հետո, այն էլ միայն աշխատանքային օրերին
- Ցանկացած սովորական զրույց ավարտվում է թեժ և չափազանց անկեղծ սիրախաղով
- Դուք միասին երբեք չեք նախաճաշում
- Նա իր սոցիալական էջերում Ձեզ չի ավելացնում որպես ընկեր
- Նա Ձեզ չի ներկայացնում իր ընկերներին
- Նա վերահսկում է միասին անցկացրած ժամանակը
- Նա քո ներկայությամբ չի պատասխանում զանգերին
- Նա առանձնապես մեծ նշանակություն չի տալիս Ձեր հետ կապված անձնական պատմություններին
- Նա միայն հաճոյախոսություններ է անում Ձեր արտաքինի մասին
- Նա խուսափում եմ ռոմանտիկ դրսևորումներ պարունակող խոսքերից, նվերներից, իրավիճակներից...