Հոդվածներ
Հայ Հայտնիների կարծիք: Մայիս – Վայիս
Ինչպես ժողովուրդն ասում է՝ մայիս-վայիս…
Ասում է նաեւ՝ մայիս ամսին ամուսնանալ չի կարելի, այլապես կյանքդ կվերածվի տառապանքի: Մայիսին հարսանիքներ գրեթե չեն լինում: Շատերը, տուրք տալով սնոտիապաշտությանը, բայց եկեղեցու սպասավորն ու ազգագրագետը հավատացնում են, որ մայիս ամսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը:
Wedding.am սիրով կազմակերպել է հարցում՝ հայ հայտնիների շրջանում իմանալու համար, ինչ են կարծում այս ամենի մասին: Պատասխանները ներկայացնում ենք առանց խմբագրման
.Վաչե Թովմասյան (#Vitamin Club, #Showman, #Qare Dard)
- Ճիշտն ասած չգիտեմ նույնիսկ ինչու չեն ամուսնանում
- Ես լիքը հարսանիքների եմ մասնակցել մայիս ամսին նույնիսկ, որպես հանդիսավար , ես սնահավատ չեմ ու նորմալ եմ գտնում, որ մարդիկ իրենց միջոցառումները երբ կամենան անցկացնում են:
Նունե Այլանջյան (#Journalist, #blogger and #TV )
- Երբեք չեմ հասկացել դա, մանավանդ, որ մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է, իսկ ընտանիք կազմելը դա նույնպես ձեռքբերում է: Բացի դրանից մայիսը հրաշալի ամիս է` բերքատվության ու եղանակի առումով էլ, այնպես որ ոչ մի խնդիր չեմ տեսնում մայիսին ամուսնանալու հետ կապված, դա ավելի շատ չբացատրված սնահավատություն է: Ամուսնանալուց առաջ ավելի լավ է մտածել այլ կարևոր բաների մասին, որ ամուսնությունը հարատև լինի, ոչ թե խուսափել մայիսին ամուսնանալուց
Սենիկ Կարա-Պողոսյան (Սպորտային մեկնաբան #Պրոֆֆուտբոլ )
Մայիսն ինձ համար տարվա 12 ամիսներից մեկն է: Այնպես, ինչպես հունվարը, կամ սեպտեմբերը: Բացարձակապես վատ, առավել եւս սարսափելի ոչինչ չեմ տեսնում մայիսին ամուսնանալու մեջ: Հատկապես, որ Հայ Առաքելական եկեղեցին դա մեզ չի արգելում: Մայիս ամսին չամուսնանալու հիմքում սնոտիապաշտությունն է ընկած: «Մայիս-վայիսն» անում է իր սեւ գործը: Այն ավելի շուտ ներմուծվել է ռուսական միջավայրից: Մայիս ամսին ամուսնացողները «դատապարտված են դժբախտության» մտածողներին մի բան եմ ուզում հարցնել. արդյո՞ք անկողնուց պարտադիր աջ ոտքից եք վեր կենում, արդյո՞ք տնից նույն աջ ոտքով եք դուրս գալիս, իսկ սեւ կատու տեսնելիս ի՞նչ եք անում:
Գրիգոր Միրզոյան ( երգիչ # Ժողովրդական երգիչ նախագձի հաղթող )
-Տարբերություն չեմ տեսնում, թե որ ամսին պետք է ամուսնանալ: Շատ մարդկանց գիտեմ, որ մայիս ամսին են ամուսնացել և շատ երջանիկ են, իսկ մարդկանց էլ գիտեմ, որ այլ ամիսներին են ամուսնացել, սակայն դժբախտացել են
Գրիգ Գզրարյան ( Մոդել, #Grig Fitness Club )
- Հիմա շատ մարդիկ ամուսնանում են այնպիսի օրեր , որ այսպես ասած գոլդ օրեր լինի: Ես ինքս կամուսնանայ՝ 07.07.2017 թվականին, սակայն մայիս ամսին ամուսնանալ չի նշանակում լինել դժբախտ: Մայիս - Վայիս.. Ովքեր ամուսնացել են մայիս ամսին ցանկանում եմ նրանց սեր, երջանկություն: Ամուսնության օրը մի օր է, ով մտնելու է քո կյանք: Սեր եմ մախթում բոլորին
Աստղիկ Ավետիսյան ( #«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, #հասարակական գործիչ, #լրագրող, #ԵՊՀ դասախոս )
Ժողովուրդն ասում է՝ մայիս` վայիս։ Իմ ծնողներն ամուսնացել են մայիսի 9֊ին, ինձ համար որևէ ամիս չի կարող խոչընդոտել սիրո կառուցման գործընթացին։
Արսեն Սիմոնյան (#Gayluk.am #ggtaxi )
Ամուսնության կարևոր նախապայմաններից են հարգանքը մեկը մյուսի հանդեպ, սերն ու ընդհանուր հետաքրքրությունները: Այսքան բաժանումներ կան, այսքան գժտություններ կան զույգերի մեջ: Ինչա՞, կարծում եք այդ ամենը հենց մայիսին ամուսնացողներ են:
Գևորգ Պետրոսյան (#Photographer)
- Ամուսնանալու համար պետք է սիրել, այլ ոչ թե նայել ամսին:
Wedding.am ողջ անձնակազմը ցանկանում է, որ բոլորը լինեն երջանիկ