Հոդվածներ
Տղամարդկանց 6 տեսակ, որոնց հանդիպելիս կանայք պետք է հեռու փախչեն
Սերը, ինչպես ասում են, չար է, և երբեմն կանայք սիրահարվում ենք այն տղամարդկանց, որոնց հետ հարաբերությունները բացի հիասթափությունից ուրիշ ոչնչի չեն հանգեցնում:
Ինչպես հայտնի կատակերգության մեջ է ասվում՝ «խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ»: Կանայք, ցավոք, միամտորեն հավատում են, որ կարող են փոխել տղամարդուն և վստահ են, որ սիրո կախարդական ուժը կվերածի այդ փոխհարաբերությունները ընտանեկան ամուր կապի, իսկ սիրելիին՝ անձնվեր ասպետի:
Կշտապենք հիասթափեցնել՝ նման հրաշքներ հազվադեպ են պատահում, այս սցենարը կարող ենք ավելի հաճախ տեսնել ֆիլմերում, բայց ոչ իրական կյանքում:
Wedding.am-ը ներկայացնում է տղամարդկանց վեց տեսակ, որոնց հետ կանայք ոչ մի դեպքում չպետք է մեծ և լուրջ հույսեր կապեն:
Հավերժ ամուրի
Այս տեսակին պատկանող տղամարդու հետ սկիզբ առած հարաբերությունները կարող են լինել խոստումնալից. նա կշրջապատի ձեզ ուշադրությամբ, կիրականացնի ձեր ցանկությունները՝ կախարդելով իր հմայքով: Սակայն որոշ ժամանակ անց նա կանհետանա տեսադաշտից, իսկ այս ամենը տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ ձեր հարաբերություններն արդեն անցում պետք է կատարեին լուրջ փուլի: Ի գիտություն ձեզ, տղամարդկանց այս տեսակնն ուղղակի վախենում է երկարատև և լուրջ հարաբերություններից:
Կոլեկցիոներ
Այս խմբին պատկանող տղամարդիկ միշտ փորձում են ապացուցել իրենք իրենց (կամ ուրիշների), որ սրտակեր լինելու մեծ փորձ ունեն:
Հեշտ է հայտնվել այս տեսակին պատկանող տղամարդու թակարդում, քանի որ նա ունի մարդկանց գրավելու յուրօրինակ մեթոդներ, բայց եթե դուք ավելի կայուն և ինքնահաստատված մարդ եք, ապա հնարավորինս շուտ կնկատեք նրա բնավորության թույլ կողմերը: Եթե չեք հասցրել մինչև ականջները սիրահարվել նրան, ապա հնարավորինս շուտ հեռացեք նրանից, քանի որ, եթե Դուք չանեք այդ քայլը, ապա նա հաստատ կանի:
Նարցիս
Սկզբում ձեզ կհիացնի նրա լավ խնամված տեսքը, անթերի մաքուր կոշիկները և բացառիկ էլեգանտ ոճը: Ավելին, նարցիս տղամարդիկ կանանց հիմնականում գրավում են իրենց խորահմտությամբ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դուք գտել եք իսկական արքայազնի, բայց, ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ աշխարհն այդ արքայազնի համար սկսվում և ավարտվում է իրենով: Այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ:
Բռնակալ
Բռնակալին միանգամից ճանաչել հնարավոր չէ: Սկզբում պահվածքը քաջության, հոգատարության ու անկեղծ ջերմության հազվագյուտ դրսևորում է ընկալվում. թվում է՝ նման տղամարդու կողքին կարող ես, ի վերջո, քեզ զգալ թույլ կին: Սակայն բռնակալի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ այնքան սիրո, որքան ընդհանուր վերահսկողության հիմքերի վրա:
Նվնվան
Այս տեսակին պատկանող տղամարդիկ հարմար առիթը բաց չեն թողնի՝ նվնվալու և բողոքելու կյանքի անարդար օրենքներից. օրինակ՝ նվնվոց, երբ զզվելի եղանակ է, երբ թեյը տաք է, երբ պաղպաղակը սառն է և այլն...
Իհարկե, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը:
Ամուսնացած տղամարդ
Ամուսնացած տղամարդու հետ հանդիպելն առաջին հերթին հանգեցնում է գուշակություններ անելու մեծ տաղանդ ունենալուն: Օրինակ՝ նա կբաժանվի եթե.
ա) մեծանան երեխաները
բ) երբ գա ճիշտ պահը
գ) երբ հասկանա, թե ինչ գեղեցիկ և յուրահատուկ եք
Սակայն, որպես կանոն, այս գուշակությունները տևում են տարիներ: