Հոդվածներ
Կանացի 5 սխալ, որոնք քայքայում են ամուսնական ամուր կապերը
Նույնիսկ ամենախելացի և դիվանագետ կանայք երբեմն չեն կարողանում խուսափել այն սխալներից, որոնց պատճառով խարխլվում կամ քանդվում են ամուսնական ամենաամուր հարաբերությունները:
Wedding.am-ը ներկայացնում է կանանց ամենատարածված սխալները, որոնք նրանք թույլ են տալիս ամուսնական կյանքի ընթացքում:
Կողակցին փոխելու ցանկությունը
Բոլորս էլ գիտենք, որ կանայք սիրում են փոխել իրենց սիրելիներին, որն էլ ավարտվում է տղամարդու բացասական վերաբերմունքով:
Ընտանիքում լիդեր լինելու մրցակցությունը
Նման մրցակցությունն հիմնովին խարխլում է ընտանեկան ամուր հիմքերը: Պետք է ընտանիքում ստեղծել համերաշխ և հանդարտ հարաբերություններ՝ հայտնելով միմյանց աջակցելու պատրաստակամություն:
Մշտական քննադատությունների ալիք
Ոչ մի տղամարդ, բնականաբար, չի սիրում լսել քննադատություններ, հատկապես, երբ դրանք անհիմն են լինում և կրում են մշտական բնույթ: Իհարկե, կարելի է արտահայտել դժգոհություն, սակայն ոչ միշտ և ոչ հրապարակային:
Մշտապես դժգոհ լինելը
Տղամարդկանց գործողություններից մշտապես դժգոհ լինելը հունից հանում է նրանց: Ամենևին էլ պետք չէ ամեն անգամ ինչ-որ հարցերում չբավարարված լինելու հատկանիշներ ցուցաբերել:
Չափազանց շատ պահանջելու հատկանիշը
Իհարկե, հիմնականում ընտանիքում տղամարդիկ են նյութական կողմն ապահովողը, սակայն նրանց այնքան էլ հաճելի չէ, երբ իրենց մասին կարծիք են կազմում` ըստ ֆինանսական կարողության. եթե շատ հարցերում կանայք սովոր են շռայլության դիմել՝ չի նշանակում, որ մշտապես պետք է պահանջատիրական տրամադրություններով հանդես գալ: