Հոդվածներ
Յոթ նշան այն մասին, որ նա շուտով կամուսնանա Ձեզ հետ
Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչները չեն սիրում խոսել իրենց մտադրությունների և զգացմունքների մասին, և ամենևին էլ պարտադիր չէ բառացի հարցնել Ձեր սիրելիին՝ կամուսնանա Ձեզ հետ, թե ոչ, քանի որ նրա պահվածքն ու քայլերը Ձեզ ավելի շատ բան կասեն, քան խոսքերը:
Վաղ, թե ուշ կգա մի ժամանակ, երբ տղամարդը կցանկանա թողնել ազատ կյանքը և ամուսնանալ իր սիրելի կնոջ հետ, բայց ե՞րբ կգա այդ ժամանակը և մոտ ժամանակներս արդյո՞ք կլինի ամուսնության առաջակություն...
Wedding.am-ը Ձեզ է ներկայացնում այն նշանները, որոնք խոսում են Ձեր տղամարդու լուրջ մտադրությունների մասին՝ ամուսնության առաջարկության հետ կապված:
1.Այն տղամարդը, ով պատրաստվում է ամուսնանալ իր սիրելիի հետ, կծախսի ժամանակի մեծ մասը նրա հետ, այլ ոչ թե՝ ընկերների: Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ տղամարդը ցանկանա ոչ միայն սեքսով զբաղվել քեզ հետ, այլ նաև լսել և խորհրդակցել քեզ հետ:
2. Նա հազվադեպ է ասում «ես», հաճախ ասում է «մենք»:
3. Նա չի ծախսում իր վաստակած գումարը ժամանցի և հանգստի վրա, այլ մեծ եռանդով հակված է հասնելու ֆինանսական անկախության և խոսում է ընտանեկան մոդելի հետ կապված ամենատարբեր թեմաների մասին:
4. Նախկինում նա քեզ նվիրում էր ծաղիկներ, գնում էր հագուստ և օծանելիք ...
Սակայն վերջերս նա քեզ ավելի հաճախ տալիս է նվերներ տան համար: Օրինակ՝ նա քեզ համար գնում է հեռուստացույց կամ ծաղկաման:
5. Նա իրեն չի պահում ինչպես ընկեր, նա իրեն դրսևորում է ինչպես իսկական ամուսին: Այդ ամենը չզգալ ուղղակի անհնար է:
Սիրելիդ հոգ է տանում քո մասին, պաշտպանում քեզ և պատրաստ է ամենն ինչ թողնել և գալ քեզ օգնության առաջին «ահազանգի» դեպքում:
6. Դուք արդեն ծանոթ եք ոչ միայն նրա ծնողների հետ, այլ նաև՝ ազգականների: Ավելին՝ ընտանեկան հավաքներին Դուք միշտ համարվում եք սպասված և հաճելի հյուր:
7. Նա ծրագրեր է պլանավորում և մտածում ապագայի մասին, իսկ ապագայի մասին մտորումներում Դուք միշտ ներկա եք: