Հոդվածներ
Ժամանակակից հեքիաթ՝ տխուր վերջաբանով. Ջոլի և Փիթ. զույգ, որը սեր էր սփռում
Ամբողջ աշխարհում վերջին օրերին ամենաակտիվ քննարկվող թեման, թերևս, Հոլիվուդի պատմության մեջ ամենագեղեցիկ և հայտնի զույգերից մեկի բաժանությունն է: Չէ որ ոչ ոք չէր ակնկալում, որ ԲրԱնջելինա զույգը, որը արդեն 12 տարի է միասին է, ունի 6 երեխա, կարմիր գորգին և առօրյա կյանքում մշտապես աչքի է ընկել փոխադարձ սիրով և ջերմությամբ, օրերից մի օր կհայտնի բաժանության մասին:
Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամենուր, և կարծես թե բոլորը (հավանաբար, բացառությամբ Ջենիֆեր Էնիսթոնի :) )տխրում և ափսոսում էին սիրելի զույգի բաժանության պատճառով: Ափսոսանքի հետ մեկտեղ տարածվեցին նաև տարատեսակ վարկածներ նրանց ամուսնալուծության վերաբերյալ, որոնցից ամենահավանականը, թերևս, Բրեդի դավաճանությունն էր:
Ինչևէ, յուրաքանչյուր սեր ունի վաղեմության ժամկետ, կարևորը այն երբևէ ապրելն ու զգացած լինելն է, իսկ Ջոլի և Փիթ զույգի դեպքում, այդ սերը, անխոս, եղել է, որին ի ապացույց, Wedding.am-ը առաջարկում է դիտել նրանց ամենագեղեցիկ համատեղ լուսանկարները, որոնցից սեր և էլի սեր է հորդում: