Հոդվածներ
5 պատճառ, թե ինչու դուք մինչ օրս ամուսնացած չեք
5 պատճառ, թե ինչու դուք մինչ օրս ամուսնացած չեք...
Որպես կանոն, այս խնդիրն ավելի շատ տանջում է ձեր մայրերին ու տատիկներին, որոնց հաջորդում են հետաքրքրասեր գործընկերները և նրբանկատությունից զուրկ ծանոթները, իսկ երբեմն էլ իրենց զարմանքն են արտահայտում այն տղամարդիկ, ովքեր հետաքրքրված են ձեզնով:
Բայց, երբեմն, դուք ինքներդ էլ եք նայում հայելու մեջ և մտածում, թե իրականում, ինչո՞ւ դեռ ամուսնացած չեք:
Երբեմն դուք ենթագիտակցորեն պատրաստ չեք լինում նրան, որ թողնեք ազատությունը, սակայն, իհարկե, երազում եք ամուսնու և ընտանիքի մասին:
Եկեք հասկանանք, թե ինչ եք իրականում ուզում դուք, չէ՞ որ անձնական կյանք ունենալն ամենևին էլ չի նշանակում, որ կորցնում եք Ձեր ինքնուրույնությունը:
Wedding.am-ը Ձեզ է նեկայացնում ամուսնական հարցերում առաջացած որոշ «անհաջողությունների» պատճառների ցուցակը. ի դեպ, այս պատճառները կարող են պարզապես որոշակի ուղղություն տալ ձեր հետագա քայլերին, քանի որ ամուսնությունն իրենից ենթադրում է լուրջ որոշումների մի ողջ փաթեթ, որը ոչ մի հոդված կամ խորհուրդների ցուցակ ի զորու չէ կայացնել, եթե ինքներդ ինչ-որ բան չցանկանաք անել:
1. Դուք վախենում եք կապվածությունից
2. Դուք անմատչելի եք, որը տղամարդկանց միանգամից նահանջի է տանում
3. Դուք անցյալից չեք հրաժարվում
4. Դուք չեք համարձակվում դադարեցնել անհեռանկար հարաբերությունները, որոնք ոչ ավարտվում են, ոչ էլ տանում որևէ հանգուցալուծման
5. Ձեզ մոտ պակասում է «թատերականացված գրավչությունը», այսինքն` մի եղեք այդքան ճիշտ ձեր շարժումների և խոսքերի մեջ, երբեմն այդ ամենը վերածվում է «համակարգված ձանձրույթի»: