Հոդվածներ
«Հայրիկին ավելի շատ է լսում, պապայի աղջիկն է».
«Արդեն հարմարվել եմ մայրիկի կերպարին, իսկ Արամեն հիանալի հայրիկ է, նա ինձ շատ շատ է օգնում։ Երբ նա տանն է, երեխան միշտ իր գրկում է։ Կարող ենք կոտրել այն կարծրատիպը, որ մայրիկներն ավելի ուշադիր են իրենց երեխաների հանդեպ, քան հայրիկները, նույնիսկ կարող եմ ասել, որ նա ինձանից ուշադիր է»
Աննան հետաքրքիր դեպք պատմեց իրենց ընտանեկան կյանքից․ «Երբ Արամեն համերգային շրջագայության էր, երեք օր տանը չէր եղել, հոգնած քնած էր, երեխան էլ լացում էր։ Փորձում էի հանգստացնել, ոչինչ չէր ստացվում։ Արամեն արթնացավ, ընդամենը նայեց երեխային ու ասաց՝ աղջի՞կս, և նա միանգամից գլուխը դեպի Արամեն շրջեց ու լռեց. մի քանի օր Արամեի ձայնը չէր լսել, ուշադրությունը միանգամից գրավեց։ Ամեն առավոտ միասին անպայման խոսում են երեխայի լեզվով։ Բոլորը զարմանում են, թե որքան հոգատար կարող է լինել Արամեն։ Հայրիկին ավելի շատ է լսում, պապայի աղջիկն է»։