Հոդվածներ
Հարսնացուների համար նախատեսված 5 հետաքրքիր և օգտակար գրքերը
Հարսանեկան տոնակատարությունն իրենից ենթադրում է բավականին պատասխանատու գործընթացների մի խումբ:
Այդ ժամանակահատվածում Դուք ոչ միայն պետք է ընտրեք հարսանեկան զգեստը, այլև հարսանյաց պարագաների ողջ զինանոցը` սահմանելով այդ ամենի վրա հատուկ «վերահսկողություն»: Չմոռանանք` պետք է մտածել նաև այն մասին, որ կարևոր է լինել երջանիկ հարսնացու, ոչ թե համակարգված և խիստ ճշգրիտ գեղեցկուհի:
Wedding.am-ը՝ վկայակոչելով The Wedding Fashion-ին, ներկայացնում է հարսանիքի և նորաձևության մասին 5 գիրք, որոնք, անկասկած, կդառնան ոգեշնչման աղբյուր և ավելի կհեշտացնեն յուրաքանչյուր հարսնացուի նախապատրաստական աշխատանքների գործընթացը:
Հարսանեկան նորաձևության 300 տարիները (The Wedding Dress: 300 Years of Bridal Fashions )
Այս ժողովածուն ներկայացնում է հարսանյաց զգեստների նորաձևությունը` ընդգրկելով 1775-2014 ժամանակաշրջանը: Այս գիրքը օգտակար և հետաքրքիր խորհրդատու կարող է հանդիսանալ հատկապես հարսնացուների համար, ովքեր ցանկանում են կազմակերպել իրենց հարսանիքը անցյալ դարերի շնչով:
Նորաձևության 100 խորդրդանշակամ պահերը (The Dress: 100 Iconic Moments in Fashion )
Անցյալ տարվա վերջին Rizzoli հրատարակչությունը ներկայացրեց հարսանեկան զգեստների մասին նոր գիրք, որտեղ ներկայացված էին, ինչպես հայտնի ապրանքանիշների ներկայացրած զգեստները, այնպես էլ անհայտ հեղինակների հետաքրքիր աշխատանքները: Օրինակ` այս գրքում պատմվում է արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստի և լեգենդար Givenchy նորաձևության տան հարսանեկան զգեստների մասին պատմող ուշագրավ մանրամասները:
Բարբարա Շեր` «Երազանք» ( Barbara Sher -Dream)
Բարբարա Շերի այս գիրքը պատմում է այն մասին` ինչպես պետք է հասկանալ, թե կյանքում ինչն է հատկապես Ձեզ հետաքրքրում, ինչպես հասնել այդ հետաքրքրող երևութին և ինչպես սկսել ճիշտ շարժվել դեպի ցանկալի ուղղությունը: Դուք կտեղեկանաք նաև, թե ինչպես պետք է օգտագործել ժամանակը, ապրել լիարժեք կյանքով, և ժամանակ գտնել սիրված գործերով զբաղվելու համար: «Հաղթանակած մարդը նա է, ով կորցնում է իր ժամանակը` զբաղվելով սիրված գործով»,-ասում է գրողը:
Ալեքսանդր Վասիլև` «Նորաձևության պատմությունը. հարսանեկան նորաձևություն»
Այս գիրքը հարսանեկան նորաձևության մասին պատմող մինի-ալբոմ է` զարդարված ժապավենով: Այս տեղեկատու գիրքն ունի նաև հետաքրքիր օգտագործման միջոց` գրքի ազատ էջերը, ցանկության դեպքում, կարող են պոկվել և օգտագործվել որպես գեղեցիկ բացիկ:
Հարսանեկան նորաձևություն (Vogue Weddings)
Այս գիրք-ամսագրում ներկայացված է նորաձև հարսանիքների և ամենագեղեցիկ հարսանյաց զգեստների մասին պամտող ավելի քան 400 լուսանկար, որոնք պատմում են թագավորական ընտանիքների ադամանդապատ հարսանյաց զգեստների, աշխարհահռչակ դիզայներների աշխատանքների ու դրանց ստեղծման պատմությունների, ինչպես նաև հարսանյաց արարողության օրը ազնվական հարսանցուին վայել հատուկ օրենքերի մասին: