Հոդվածներ
3 «ամոթալի» մոլորություն տղամարդկանց և կանանց մտածելակերպի մասին
Կնոջ և տղամարդու հարաբերությունները հաճախակի վերլուծությունների, քննարկումների և հոգեբանական ուսումնասիրությունների գլխավոր թեման են հանդիսանում, բայց կան տարածված կարծիքներ, որոնք, չնայած սխալ են, բայց, ցավոք, արմատացած են հասարակության «կարծիքային համակարգում»:
Wedding.am-ը ներկայանցնում է տղամարդկանց և կանանց մասին ամենատարածված 3 ամոթալի մոլորությունները:
1.Սեքսն ավելի շատ հետաքրքրում է տղամարդկանց, իսկ սերը՝ կանանց
Իսկապես, նորություն չի լինի ասել, որ այսպիսի սխալ պատկերացումներ շատերն ունեն: Իրականում տղամարդիկ և կանայք ողջ կյանքի ընթացքում գրեթե նույն քանակով սեռական հարաբերություններ են ունենում և երկուսն էլ սիրո ու ջերմության կարիք զգում են: Եթե կան զգացմունքներ, ապա ավելի մտերմիկ շփումնը ուշ թե շուտ կհանգեցնի կանոնավոր սեքսի։ Կանաց և տղամարդկանց մոտ այս հարցերի հետ կապված տարբերությունները կարող են լինել ընդամենն անձի հոգեբանական տեսակի հետ կապված:
2. Տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք՝ ականջներով
Կանայք պետք է գեղեցիկ լինեն, իսկ տղամարդիկ պետք է կարողանան դայլայլել սոխակի նման։ Կան ապացուցված փաստեր, որ կինը տղամարդու մեջ տեսնում է իր ապագա երեխաների հորը, ով կպաշտպանի իրեն, իսկ տղամարդը կնոջ մեջ տեսնում են իր ապագա կնոջը։ Այսինքն՝ ստացվում է, որ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք «սիրում» են աչքերով։ Իսկ «ականջները», կարելի է ասել, գործի են դրվում ծանոթությունից հետո։
3. Կանայք բնույթով մոնոգամ են, տղամարդիկ՝ պոլիգամ
Շատերդ լսած կլինեք «կարապի հավատարմություն» բառակապակցության խորհրդին մասին, իսկապես նախանձելի երևույթ է, բայց այն որոշակիորեն գործում է ավելի շատ կենդանական աշխարհում, քան մարդկային, այնպես որ դուրս եկեք հեքիաթներից: Մարդն իր բնույթով պոլիգամ է, այնպես, ինչպես կենդանիների մեծ մասը: Անցնենք մեզ՝ տղամարդկանց մոտ պոլիգամիան զուգահեռ է, իսկ կանանց մոտ՝ հաջորդական։ Տղամարդը կարող է միանգամից հարաբերություններ սկսել մի քանի կանանց հետ, եթե, իհարկե, նա կարող է բավարարել նրանց, իսկ կինն իր զուգընկերոջը փոխելու ցանկություն զգում է չորս տարին մեկ անգամ՝ ըստ պոլիգամ բնույթի: