Հոդվածներ
Որտեղ է իր մեղրամիսն անցկացնելու Գոհար Ավետիսյանը և ինչու է այն հետաձգվում
Ինչպես արդեն բոլորս գիտենք, օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ հայտնի հայ ոճաբան Գոհար Ավետիսյանի հարսանիքը:
Հատուկ իրենց հայրենիքում պսակադրվելու և կյանքի ամենակարևոր օրը այստեղ անցկացնելու համար Գոհարը իր ընտրյալի և արդեն ամուսնու՝ Վահիկ Մարտիրոսյանի հետ հարսանիքից մի քանի օր առաջ ժամանել էր Երևան:
Գոհարին և Վահիկին իսկապես հաջողվել էր կազմակերպել անմոռանալի գեղեցիկ տոն՝ իրենց կյանքի ամենակարևոր օրը իսկապես դարձնելով երազային: Այդ մասին են վկայում ոչ միայն նրանց հարսանիքին ներկա հյուրերի հիացմունքը, այլև հենց հարսանիքի օրը պարբերաբար տարածվող լուսանկարները, որոնցով հյուրերն ու հենց նորապսակները կիսվում էին իրենց ուրախությամբ:
Դե իհարկե, յուրաքանչյուր հարսանիքից հետո բոլորին հետաքրքիր է նաև, թե որտեղ են իրենց մեղրամիսն անցկացնելու նորապսակներին:
Wedding.am-ին հաջողվեց պարզել, որ Գոհարն ու Վահիկը պլանավորել են կյանքի ամենառոմանտիկ ճամփորդությունը կազմակերպել Մալդիվյան կղզիներում: Սակայն, պայմանավորված խիտ աշխատանքային գրաֆիկով, մեղրամիսը որոշ ժամանակով հետաձգվում է:
Զույգը իր դրախտային օրերը Մալդիվներում կանցկացնի հունվարյան արձակուրդներին:
Դե ինչ, Wedding.am-ն էլ, միանալով Գոհարին և Վահեին ուղղված բոլոր շնորհավորանքներին, նրանց մաղթում է անսպառ սեր և երջանկություն: