Հոդվածներ
Մանրուքներ, որոնց մասին չպետք է մոռանա ոչ մի հարսնացու
Երբեմն հարսնացուներն այնքան մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց ուսերին, որ մոռանում են իսկապես, թե ինչ առիթի համար է միջոցառումը և այն մասին, թե իրենք ինչ դերակատարություն ունեն այդ օրը:
....հարսանյաց արարողության օրը Դուք արթնանում եք առավոտյան ժամը 7-ին, նայում եք հայելու մեջ և տեսնում հոգնած, կարմրած և ուռած աչքերը, քանի որ գիշերը Ձեզ թույլ եք տվել խմել մի քանի բաժակ ալկոհոլային խմիչք:
Զանգահարում եք Ձեր ընկերուհուն, իսկ նա քնած է, քանի որ մոռացել է միացնել զարթուցիչը: Հայտնաբերում եք DJ-ի հաղորդագրությունն այն մասին, որ նա չի կարողնաում գտնել Ձեր տան հասցեն և լսում այն մասին, որ լուսանկարիչը կոտրել է տեսախցիկը, այնուհետև նկատում եք, որ փեսացուի չարդուկված վերնաշապիկը սենյակում է...
Հարսնացուի համար առավել սարսափելի իրավիճակ չենք էլ կարող մտածել:
Wedding.am-ը` վկայակոչելով Elle.Wedding-ին, Ձեզ է ներկայացնում հարսնացուների հիանալի տեսքի և սահուն գործողություններ ունենալու համար այն կարևոր մանրուքները, որոնց ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր հարսնացու կունենա անթերի և առանց սայթաքումների հիանալի օր:
- Լավ քնել
- Հետևել կազմվածքին և սննդակարգին
- Դիմահարդարային փորձարկումներից զերծ մնալ
- Անշուշտ նախաճաշել
- Ձեր մոտ ունեցեք շուրթերի բալասան
- Պատրաստեք «Շտապ օգնության» փաթեթ` թաց անձեռոցիկներ, օծանելիք, ասեղ և թելեր, ասպիրին և այլն. հասկացաք, թե խոսքն ինչի մասին է
- Գտեք բարձրակրունկների այլընտրանքային և առավել հանգիստ կոշիկ
- Հեռախոսի մարտկոցը Լիցքավորեք
- Թուլացեք և հանգստացեք
- Հետևեք և հոգ տարեք փեսացուի մասին, քանզի գիշերը Դուք նրա ձեռքերում եք լինելու
- Եվ որ ամենակարևորն է` ժպտացեք, սիրելի և հիասքանչ հարսնացուներ