Հոդվածներ
Ֆելիքս Խաչատրյանը այլևս ամուսնացած տղամարդու կարգավիճակում է
Դեռևս 2013-ից համացանցում ակտիվ քննարկվում է հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի եւ Գոհար Պարույրյանի սիրավեպը, երբ նրանց նկատեցին Դելոյի հարսանիքին:
Ֆելիքսն այս ընթացքում նախընտրել է չխոսել իր անձնական կյանքի մասին, բայց այն, որ նա ամենատարբեր միջոցառումներին ներկայանում էր Գոհարի հետ, արդեն խոսում էր նրանց՝ միասին լինելու մասին:
Նախորդ տարի լուր տարածվեց, որ նրանք նշանադրվել են եւ միասին են ապրում, քանի որ Ֆելիքսը «ֆեյսբուքյան» իր էջում նշել էր կարգավիճակը փոխելու մասին, սակայն դրանից հետո այդ կարգավիճակը մի քանի անգամ փոփոխության ենթարկվեց, բայց այսօր արդեն նա իր էջում փոխել է կարգավիճակը՝ նախ նշելով, որ նշանադրվել, իսկ ապա նաև, որ ամուսնացել է Գոհարի հետ:
Նշենք, որ հաղորդավարը հարցազրույցներից մեկում ասել էր, որ հարսանիք կլինի, սակայն ոչ հանրային. «Չեմ հասկանում դա հանրայնացնելու իմաստը»:
Դե ինչ, Wedding.am-ը զույգին մաղթում է սեր և երջանկություն: