Հոդվածներ
Սիրեկաններ. ամուսնական երջանկությունն՝ ըստ բրիտանացիների
Ինչպե՞ս պահպանել ամուսնությունը և ինչպե՞ս կանխել դավաճանությունը: Wedding.am-ը կփորձի հասկանալ այս ավանդական հարցի ոչ ավանդական պատասխանը:
Մինչ այս հարցերին Դուք կփորձեք տալ երկար և հուզառատ պատասխաններ, բրիտանացի գիտնականներն, իբրև տրամաբանական պատասխան, առաջարկում են ընդամենը նորմալ մոտեցում ցուցաբերել արտաամուսնական սեռական հարաբերություններին:
Մասնավորապես՝ բրիտանացի գրող-սոցիոլոգ Քեթրին Հակիմն ամուսնական նորաստեղեծ օրենքների մասին պատմող իր գրքում փորձել է տալ նոր շունչ և մոտեցում ընտանեկան արժեքներին և հիմնովին վերափոխել դավաճանության մասին մարդկանց մոտեցումները:
Ըստ գրող-սոցիոլոգի` մարդիկ պետք է օրինակ վերցնեն ֆրանսիացիներից: Օրինակ՝ նրանք շատ հանգիստ են ընդունում իրենց կողակցի` սիրեկան կամ սիրուհի ունենալուն, քանի որ ամուսնական դավաճանությանը փիլիսոփայորեն են մոտենում:
Ի դեպ, որքան շատ են սիրեկանները, այնքան բարձ է գնահատվում կողակիցը, և երբեք և ոչ մի գնով բաց չեն թողնում նրան:
Իր հարցազրույցներից մեկում սոցիոլոգը նշել է, որ խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ բոլոր զույգերը պետք է դավաճանեն միմյանց, այս գրքի հիմքն այն է, որ մարդիկ ավելի համբերատար լինեն դավաճանություն ասվածի նկատմամբ և հաճախակի չտրվեն վուր և դատարկ դրամատիկ պահերին: