Հոդվածներ
Նախընտրած երաժշտությունը կպատմի, թե ինչպիսին եք դուք անկողնում
Ասա` ինչպիսի երաժշտություն ես սիրում լսել սիրելիիդ հետ գիշերը, կասենք, թե ինչպիսին ես անկողմնում:
Wedding.am-ն ներկայացնում է հոգեբանների կողմից վերլուծության ենթարկված երաժշտական ոճերը, որոնք այս անգամ զուգահեռվել են անկողնու և սեքսի հետ:
Հոգեբան Դանիել Մյուլենզիֆեն պարզել է, թե ինչպիսի ազդեցություն է թողնում երաժշտությունը մարդկանց սեքսուալ նախասիրությունների վրա. այսինքն`ըստ երաժշտական նախասիրությունների` կարելի է գուշակել և կռահել, թե ինչպիսին եք Դուք կամ Ձեր զուգընկերն անկողնում:
Մետալ` ռոք-երաժշտության ժանր
Երաժշտական այս ոճը հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են զգալ, կարելի է ասել, գրեթե կենդանական սեռական հաճույք` առանց արգելքների: Այս երաժշտական ժանրն ակտիվացնում է էներգիա հաղորդող հորմոնները և առաջացնում վայրի ցանկություններ:
Ուղղակի ռոք
Ռոք երաժշտությունը, օրինակ, օգնում է դուրս դուրս գալ հոգնած, սթրեսային իրավիճակներից, և, միևնույն ժամանակ, բարձրացնում է ներքին ոգևորվածությունը: Հենց այս հատականիշների առկայության պատճառով է, որ այն սեքսով զբաղվելու ընթացքում լսելու լավագույն ժանրն է համարվում:
Ըստ բրիտանացի հետազոտողների` ռոք երգերի ազդեցությունը կարելի է համեմատել լիցքաթափող հաբերի հետ: Այնպես որ, պարզենցինք, որ ռոքը նաև անասելի հաճույքներ տալու մեծ հնարավորություններ ունի:
Փոփ-երաժշտություն
Փոփ-երաժշտություն` այն ինչ պետք է զվարթ և հետաքրքիր սեքսի համար: Ի դեպ, ըստ վիճակագրական վերջին տվյալների` բրիտանացիների մեծ մասը հաճախ նախընտրում է սեքսով զբաղվել Maroon 5-ի և Մանդոննայի ստեղծագործությունների ներքո: Այս երաժշտական ժանրի ներքո սեքսը կարելի է համեմատել համեղ կոնֆետի հետ, որը բարձրացնում է տրամադրությունը, սակայն այնքան էլ երկար չեն տևում այդ հաճելի պահերը:
Դասական երաժշտություն
Կան հսկայական ապացույցներ այն մասին, որ դասական ստեղծագործությունները մոգական ազդեցություն են թողնում, և իզուր չէ, որ այս ժանրի երաժշտության ներքո մանուկներն այդքան անուշ են քուն մտնում:
Սեքսի ընթացքում դասական սիմֆոնիաները ստեղծում են ռոմանտիկ, երկար և սիրով լի հաճույքի պահեր:
Ջազ և բլյուզ
Ջազի և բլյուզի սիրահարները, հիմնականում, չափազանց զգացմունքային, կրքոտ և սեքսուալ անհատներ են, նրանք սիրում են իրենց և զուգընկերոջը նոր փորձությունների ենթարկել, սակայն, իհարկե, հաշվի են առնում նաև զուգընկերոջ նախընտրությունները: