Հոդվածներ
Ամուսնական դավաճանության 5 ամենատարածված «խթանները»
Հաճախ կարելի է լսել, որ ամուսնացած տղամարդիկ հարաբերություններ են ունենում նաև այլ կանանց հետ: Այս երևույթը, ցավոք, մեր օրերում արդեն ավելի սովորական բնույթ է ստանում: Բայց արդյո՞ք հիմնականում տղամարդը դիմում է դավաճանության, երբ կինը դադարում է հետաքրքիր լինել:
Իհարկե, վերը նշվածն ընդունելի և տրամաբանական տարբերակ է, բայց կան տղամարդկանց բնույթին և տեսակին բնորոշ հատկանիշներ, որոնք էլ հանդիսանում են նրանց դավաճանության կարևոր «խթանները»:
Wedding.am-ը ներկայացնում է ամուսնական դավաճանության 5 «խթան»:
1.Հասուն չլինելու գործոնը
Յուրաքանչյուր ոք ամուսնանլուց առաջ պետք է իրեն հարց տա՝ արդյոք պատրաստ է այդ լուրջ քայլին, թե՝ ոչ: Դավաճանության պատճառներնը կարող են լինել չափազանց տարբեր. դա կարող է տեղին ունենալ, երբ տղամարդը փնտրում է նոր զգացողություններ կամ արկածախնդրություններ, կարող է տեղի ունենալ, երբ չի կարողանում կառավարել իր զգացմունքերն ու ցանկությունները և այլն...
Երբեմն, վաղ տարիքում ամուսնացած զույգերի մոտ առաջանում է տարիներով նույն մարդու կողքին գտնվելու վաղը: Սակայն պետք է նշել, որ այս դեպքերը հիմնականում բնորոշ են որպես անհատ դեռ չկայացած երիտասարդների մոտ:
2. Սեփական անձի նկատմամբ ունեցած անվստահություն
Մարդիկ ապրում են՝ ամեն օր անցնելով ինքնահաստատման հատուկ վարժություններ: Այո, այս վարժությունները մենք անում են ենթագիտակցորեն: Այս պարագայում դավաճանության պատճառ կարող է դառնալ ինչ-որ մեկին անհրաժեշտ լինելու ցանկությունը, որի միջոցով էլ տղամարդը կփորձի, այսպես ասած, կայանալ և ինքնահաստատվել:
3. Բնույթով ստախոս
Կան մարդիկ, ովքեր ողջ կյանքն ապրում են ստելով: Նման մարդկանց նկատելն այնքան էլ դժվար չէ, քանի որ պարբերաբար շփման արդյունքում անհնար է չնկատել: Նրանց ուղղակի պետք է մաղթել հաջողություն և դուրս նետել սեփական կյանքից:
4. Դժգոհության հատկանիշ
Կան մարդիկ, որոնք մտապես դժգոհ են կյանքից: Նրանց միշտ թվում է, որ մեկ ուրիշը կամ մեկ այլ վայր ավելի լավը կարող է լինել ներկայում եղած ամեն ինչից: Սակայն, ժամանակի հետ, գիտակցում են, որ այս նոր տեղն էլ այդքան գոհացուցիչ չէ: Այդ ժամանակ փորձում են վերադարձնել նախկին զուգընկերոջը: Նման մարդիկ պարզապես պետք զբաղվեն իրենց պատկերացումներն ու աշխարհայացքները վերանայելով:
5. Սիրային խաղեր
Կան էքստրեմալ զգացողությունների սիրահարներ՝ ոմանք սիրում են ցատկել բարձրությունից, ոմանք սիրում են ուտել տհաճություն պատճառող ուտեստներ, ոմանք էլ սիրում են ունենալ թեժ սիրախաղեր: Այս մարդկանց հաճույք են պատճառում իրենց «վատ» խաղերը: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը հնարավորինս սուր և լարված լինի: