Հոդվածներ
Զույգերի համատեղելիությունը ըստ աստղակերպի նշանների
Wedding.am-ը ներկայացնում է բավականին հետաքրքրաշարժ մի աղյուսակ, որի միջոցով զույգերը կարող են պարզել իրենց համատեղելիությունը՝ ըստ իրենց աստղակերպի նշանների:
Խոյ + Խոյ - միությունը հիշեցնում է փոշու ամբար
Խոյ + Ցուլ - մշտական կոնֆլիկտներ, սակայն համատեղ գործնական կամ ստեղծագործական գործունեությունը զույգին կարող է միասնության մեջ պահել
Խոյ + Երկվորյակներ - ամուսնությունը նման է արկածային սիրավեպի: Եվ միայն ժամանակի ընթացքում է կինը մշակում ճիշտ վարքագծի ռազմավարություն
Խոյ + Խեցգետին - բարդ միություն է. առաջին մի քանի ջերմ հարաբերություններից հետո գալիս է կոնֆլիկտների ժամանակաշրջանը
Խոյ + Առյուծ - բարդ, սակայն պայծառ միություն: Մեծ հաշվով կարելի է ասել. «Նրանք միասին ապրեցին երկար և երջանիկ»
Խոյ + Կույս - էությունների տարբերությունը շուտ կբերի բաժանման
Խոյ + Կշեռք - հակասությունների լուրջ ներգործություն, հիանալի փոխլրացնում են միմյանց
Խոյ + Կարիճ - սիրային հարաբերություններում հրաշալի լեզու կգտնեն, իսկ կենցաղում՝ ավելի վատ լինել չի կարող
Խոյ + Աղեղնավոր - եթե այս նշանների լավ են դաստիարակված, ապա փոխադարձ իմպուլսիվությունը չի վերածվի փոխադարձ վիրավորանքների
Խոյ + Այծեղջյուր - միայնակ են երկուսով
Խոյ + Ջրհոս - իդեալական միություն է. բնույթով ակտիվ Խոյին գրավում է փոփոխությունների պատրաստ Ջրհոսը
Խոյ + Ձկներ - տարօրինակ, բարդ, բայց հաճախ հանդիպող ամուսնություն
Ցուլ + Ցուլ - փոխադարձ համառություն, սակայն կառչած են մնում միմյանցից՝ վախենալով փոփոխություններից
Ցուլ + Երկվորյակներ - բարդ, ոչ միանշանակ, սակայն շատ հաճախ հանդիպող միություն. ամենաբարդ հարցը՝ խանդն է
Ցուլ + Խեցգետին - ներդաշնակ հարաբերություններ
Ցուլ + Առյուծ - սիրո և կրքի միություն, սակայն տարիների հետ այն կարող է մարել իրեն
Ցուլ + Կույս - երջանիկ ընտանեկան կյանք
Ցուլ + Կշեռք - փոխադարձ վիրավորանքներ. զույգը միասին կարող է պահել միայն դիրքը հասարակությունում և միևնույն ոլորտում աշխատանքը
Ցուլ + Կարիճ - կրքի փոխադարձ ցայտումներ: Ամուսնության այս տիպը այնքան էլ հաճախ չի հանդիում, առավել հաճախ սիրեկաններ են դառնում
Ցուլ + Աղեղնավոր - համատեղ բարեկեցությունը հազվադեպ է լինում: Միությունը կարող է պահպանվել որպես հաշվարկային ամուսնություն
Ցուլ + Այծեղջյուր - ամենաբարեհաջող միությունն է բոլոր մյուսներից. իր մեջ համատեղում է ընդհանուր հետաքրքրություններ և համատեղելիություն ամեն ինչում
Ցուլ + Ջրհոս - դժվարհամադրելի զուգընկերներ: Ընտանիքում նրանց սպասում է մեկ ջերմություն, մեկ սառնություն
Ցուլ + Ձկներ - այս զույգը կողքից թողնում է բարեկեցիկի տպավորություն, սակայն իրականում զգացմունքային Ձկանը խոցում է Ցուլի կոպտությունը
Երկվորյակներ + Երկվորյակներ - միությունը կազմվում է միայն ընկերական հարաբերությունների հիման վրա, սակայն միշտ չէ, որ երջանկություն է բերում
Երկվորյակներ + Խեցգետին - ամուսնությունը հնարավոր է միայն թեթևության և հարաբերությունների ազատության հիման վրա
Երկվորյակներ + Առյուծ - ընկերական հարաբերություններ, որոնք ամրացնում են ամուսնությունը
Երկվորյակներ + Կույս - ամրությունը հնարավոր է ընդհանուր հետաքրքրությունների և փոխադարձ զիջումների հիման վրա
Երկվորյակներ + Կշեռք - հարաբերությունների ներդաշնակություն, որը գալիս է Կշեռքից
Երկվորյակներ + Կարիճ - բարդ միություն է, սակայն հաճախ է հանդիպում: Առաջատար դիրքը պատկանում է Երկվորյակներին
Երկվորյակներ + Աղեղնավոր - հաշվարկով ամուսնություն, որպեսզի այն չմարի իրեն, անհրաժեշտ է պարբերական թարմացումներ՝ ճամփորդություն, հյուրեր
Երկվորյակներ + Այծեղջյուր - ինչպես կանոն, բերում է հարաբերությունների խզման
Երկվորյակներ + Ջրհոս - հաջողակ է երկուսի համար էլ սակայն վեճերը կարող են հաճախակի լինել
Երկվորյակներ + Ձկներ - ամուսնությունը հազվադեպ է լինում երկարատև, քանի որ Ձկները չեն ներում անկայությունը
Խեցգետին + Խեցգետին - սա նման է զգացմունքների ծովի, որտեղ արցունքների, սկանդալների համար ոչինչ չեն խնայում
Խեցգետին + Առյուծ - սիրո միություն՝ խորհրդավոր և հետաքրքիր, սակայն այնքան էլ պիտանի չէ ամուսնության համար
Խեցգետին + Կույս - հավասար և դրական հարաբերություններ: Կույսերից ավելի՝ ոչ ոք չի կարող տանել և ընդունել նյարդային Խեցգետիններին:
Խեցգետին + Կշեռք - ընտանիքը պահպանվում է նյութական բարեկեցության հիմքով
Խեցգետին + Կարիճ - փոխադարձ հետաքրքրություն, սակայն համակեցությունը բարդ է տրվում
Խեցգետին + Աղեղնավոր - պայծառ, բազմակողմ, սակայն կեղծ ադամանդ. ամեն դեպքում՝ հաճախ հանդիպող միություն է
Խեցգետին + Այծեղջյուր - փոխադարձ հակասություններ և վերջնական հիասթափություն
Խեցգետին + Ձկներ - համատեղ կյանքը հեշտ չէ, պահանջում է զույգերից մեկի ինքնազոհաբերություն, սակայն մեծ երջանկություն է պարգևում
Խեցգետին + Ջրհոս - միմյանց վանում
Առյուծ + Առյուծ - միությունը հնարավոր է, նույնիսկ հնարավոր է բարեհաջող ամուսնություն: Որպես կանոն, նրանցից ծնվում են վառ և ստեղծագործ երեխաներ
Առյուծ + Կույս - անհասկացվածություն և օտարվածություն: Բարեկեցիկ ամուսնություն կլինի, եթե նրանք ունենան համատեղ հետաքրքրություններ
Առյուծ + Կշեռք - ներդաշնակություն և կայունություն: Կշեռքը լավագույն զույգն է Առյուծների համար
Առյուծ + Կարիճ - անսահման կիրք, սակայն ապրել այդպիսի լարվածության մեջ հնարավոր չէ
Առյուծ + Աղեղնավոր - երկուսն էլ արկածախնդիր են և միասին հասնում են անհնարինին
Առյուծ + Այծեղջյուր - ամուսնությունը բարդ է, սակայն հնարավոր է: Այծեղջյուրը հաճախ խաբվում է Առյուծի խոստումներին
Առյուծ + Ջրհոս - մեծ ձգողականություն կա, սակայն միայն որոշ ժամանակ: Հասկանալով միմյանց լիարժեք անհամապատասխանությունը՝ նրանք բաժանվում են
Առյուծ + Ձկներ - դժբախտ սեր կամ անձի վերածնունդ
Կույս + Կույս - մեծամասամբ հաջողակ և երջանիկ միություն
Կույս + Կշեռք - միմյանց մոտ բացակայող հատկությունների լրացում, ինչը ամուսնությունը դարձնում է բարեհաջող
Կույս + Կարիճ - բարեկեցությունը հնարավոր է զույգերից երկուսի մոտ էլ ուժեղ բնավորության առկայության դեպքում
Կույս + Աղեղնավոր - հետաքրքրությունների համընկնում՝ սոցիալական կամ հոգևոր ոլորտներում
Կույս + Այծեղջյուր - ամրություն և հավասարակշռվածություն: Երկուսն էլ ռեալ են նայում կյանքին և պրակտիկ են:
Կույս + Ջրհոս - որքան հերիքեն Կույսի ուժերը, այնքան էլ կտևի ամուսնությունը
Կույս + Ձկներ - տարբեր աշխարհընկալումներ, այստեղից էլ բարդություններ ընտանեկան կյանքում
Կշեռք + Կշեռք - բարեհաջող միությունը հնարավոր է, եթե Կշեռքների տիպերը տարբեր են
Կշեռք + Կարիճ - հարաբերությունների ներդաշնակություն
Կշեռք + Աղեղնավոր - սեր, ընկերություն և ընդհանուր աշխարհահայացք
Կշեռք + Այծեղջյուր - ամեն ինչում, բացի ամուսնությունից, գտնում են ընդհանուր լեզու
Կշեռք + Ջրհոս - բարեհաջող, բարեբեր միություն է: Նրանք ունեն համատեղ նախագծեր և օրիգինալ գաղափարներ
Կշեռք + Ձկներ - հստակ սահմանված շրջանակներ ամեն ինչում
Կարիճ + Կարիճ - առանձին ձանձրալի է, միասին՝ անհնար
Կարիճ + Աղեղնավոր - հրաշալի գործընկերներ ու այլևս ոչինչ
Կարիճ + Այծեղջյուր - նրանց սերը, որպես կանոն, մշտական է
Կարիճ + Ջրհոս - օրիգինալ և նմանը չունեցող սերը երաշխավորվում է
Կարիճ + Ձկներ - կիրքը բոլոր փոխհարաբերություններում երաշխավորված է, սակայն Ձկները շատ հաճախ են հեռանում Կարիճներից
Աղեղնավոր + Աղեղնավոր - պայքար հեղինակության համար
Աղեղնավոր + Այծեղջյուր - Միությունը հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է դրսի օրենքները համադրել ներսի կանոնների հետ
Աղեղնավոր + Ջրհոս - թեթևություն, ընկերություն, արկածներ, փոխհասկացվածություն, որոնք տարիների ընթացքում ամրապնդվում են
Աղեղնավոր + Ձկներ - եթե զույգերին հաջողվի հասկանալ միմյանց, ապա խաղաղ ընտանեկան կյանքը երաշխավորված է
Այծեղջյուր + Այծեղջյուր - երբ համատեղ չեն կարողանում լեզու գտնել, նրանք սկսում են դրսում սփոփանք փնտրել
Այծեղջյուր + Ջրհոս - ոչ իրական հիացմունք միմյանցով, որը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը իրեն միայնակ է զգում
Այծեղջյուր + Ձկներ - անձնազոհ սեր
Ջրհոս + Ջրհոս - միայն ընկերություն և իրավահավասարություն ընտանիքում, այլապես համատեղ ընտանեկան կյանք չի ստացվի
Ջրհոս + Ձկներ - հեքիաթային կյանքի մասին պատկերացումները կարող են փոխակերպվել անհրապույր իրականությամբ
Ձկներ + Ձկներ - ամուսնություն, որտեղ անիմաստ է շինծուությունը և փոխզիջումներ գտնելու փորձերը: