Հոդվածներ
Ամեն ոք գեղեցիկ է յուրովի, ուստի և պետք է տարբերվի իր յուրօրինակ ոճով...
Wedding.am Ձեզ է ներկայացնում նոր շարք՝ հայ կին գործարարներ: Այսօր մեծ է կանանց դերը. կանայք իրենց գործունեությամբ ապացուցեցին, որ կարող են լինել հաջողակ գործարարներ: Փոքրիկ հարցազրույց ունեցանք Boom Room խանութ-սրահի տնօրենի հետ:
Նուրբ ու փխրուն հոգի ունեցող գեղեցիկ սեռն այսօր գրավել է ամբողջ աշխարհը՝ ղեկավարելով բազմաթիվ ոլորտներ: Ձեր հաջողության ամենամեծ գրավականը…
-Կարծում եմ, առաջին հերթին մարդը պետք է լինի հաջողակ՝լինի կին, թե տղամարդ: Ինքս բնույթով նպատակասլաց եմ, փորձում եմ միշտ գնալ երազանքներիս հետևից՝ չնայած բազմաթիվ դժվարություններին; Ես հեշտ հանձնվողներից չեմ:
Որքա՞ն ժամանակ է, որ նորաձևության ոլորտում եք աշխատում:
-Արդեն 5 տարի է, ինչ գործում է Boom Room խանութ-սրահը, բայց ոլորտում աշխատում եմ արդեն 7 տարի :
Ինչո՞վ է տարբերվում Ձեր խանութ- սրահում ներկայացված հագուստը:
- Ես հոգի եմ ներդրել խանութի մեջ և շատ եմ սիրում իմ աշխատանքը, որն իրականում այդքան հեշտ չէ, որքան թվում է: Փորձում եմ ընտրել ամենանորաձև և ոճային տեսականին: Ընդրություն կայացնելիս հաշվի եմ առնում յուրաքանչյուր դետալ և մանրուք, որոնք ապահովում են հաճախորդի հիացմունք արտահայտող հայացքը գնումներ կատարելուց հետո: Կարծում եմ՝ մեր խանութ-սրահի հաճախորդները ավելի հստակ կպատասխանենք այս հարցին՝ ինչով է Boom Room –ն առանձնանոմ:
Սիրված կին, հոգատար մայր և այսքան հաջողակ բիզնես լեդի, ինչպե՞ս համատեղել այս ամենը, կասե՞ք գաղտնիքը:
-Երբ կինն իրեն զգում է իր ափսեի մեջ , հավատացեք, այդքան ել դժվար չէ համատեղել այդ ամենը: Ոչինչ կնոջը այդքան ուժ ու եռանդ չի տալիս, որքան սիրված լինելու փաստը: Մենք բոլորս ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որտեղ շատ դժվար է ստեղծել քո սիրած գործը և զբաղվել դրանով, ունենալ սիրող և հավատարիմ կողակից, բայց ես շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ ու գտել եմ: Իսկ իրականում ոչ մի գաղտնիք չկա, ուղղակի երբ արարքներդ ներդաշնակ սկսում են քայլել հոգեվիճակիդ հետ, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ, ես ունեմ կյանքի իմաստ ՝իմ փոքրիկը, նա է իմ գլխավոր մոտիվացիան , իմ անսպառ ժպիտի և ուժի աղբյուրը:
Ի՞նչ խորհուրդ կտաք նորաձև աղջիկներին:
- Իզուր չէ ասված՝ ամեն ոք գեղեցիկ է յուրովի, ուստի և պետք է տարբերվի իր յուրօրինակ ոճով՝ չկրկնօրինակելով ուրիշներին: Յուրաքանչյուրը պետք է գտնի այն, ինչ իրենն է՝ չընկնելով նորաձևության վերջին ճիչերի հետևից, այդպիսով կլինի ինքնատիպ։ Եվ վերջում, կինն իրեն գնահատված է զգում այն ժամանակ. երբ կինը սիրված և կայացած է կյանքում, սա խոսում է այն մասին, որ այս ամենի արդյունքը գնահատված լինելն է։