Հոդվածներ
Շնաձկներով հարսանիք. աշխարհի ամենաարտասովոր ամուսնությունները
Այսօր հարսանեկան արարողությունների կազմակերպման գործընթացներն այնքան մեծ զարգացում են ապրել, որ մեր օրերում հարսանիք ասելիս այլևս չես հասկանում տաղտկալի և նույնօրինակ արարողություն:
Այս այս հիշարժան և անմոռաց արարողություններն անցկացվում են ամենատարբեր ձևաչափերով՝ երկնքում, տիեզերանավում, ծովի հատակին:
Wedding.am-ը ներկայացնում է աշխարհի 5 ամենաանսովոր ամուսնությունները:
1. «Մերկ հարսանիք», երբ օրվա հերոսները մերկ են
Էլլի Բարթոնն ու Ֆիլ Հենդիքոտը որոշել էին անցկացնել իրենց հարսանիքը Ադամի ու Եվայի «ոճով»: Ավստրալացի զույգը ամուսնական երդում տվեց մերկ, նրանք ընդամենը «կրում էին» մատանիներ: Նշենք, որ, այնումենայնիվ, կարել է ասել, որ հասնացուն ուներ զգեստ. նա հագել էր «զգեստ», որը նկարվել էր մերկ մարմնին, իսկ փեսացուի հագին չկար ոչինչ, բացի սև ցիլինդրից:
2. Հարսանիք 99 999 վարդերով
Սյաու Վանը իր 1 տարվա աշխատավարձը ծախսեց իր հարսնացու Սյաո Լյուի համար 99 999 կարմիր վարդ գնելու վրա: Հարսանիքն անցկացվեց Չինաստանի Չունցին քաղաքում, որտեղ 999 թիվը երջանիկ թիվ է համարվում: Փեսացուին հարկավոր եղավ 30 մեքենա, որպեսզի հասնի ծաղիկների արարողության վայրը:
3. Հարսանիք դիահերձարանում
Վշտահար կինը որոշեց «ամուսնանալ» իր մահացած փեսացուի հետ հենց հիվանդանոցի դիահերձարանում:
29-ամյա իռլանդացի Քևին Լավելը մահացու ծեծի էր ենթարկվել այն ժամանակ, երբ գնացել էր հարսանիքի համար գումար վաստակելու, բայց նույնիսկ մահը չկարողացավ բաժանել նրան ու Միշել Թոմասին: Միշելը «հարսանիքը» կազմակերպեց հենց Օքսֆորդի դիահերձարանում, որտեղ բերել էին երիտասարդի դին:
4. Հարսանիք շնաձկների ընկերակցությամբ
Նյույորքցիներ Էյփրիլ Պիգնատարոն ու Մայքլ Քարրին ամուսնացել են 2010 թվականի հունիսին: Հարսանիքի համար հարսնացուն հագել էր սպիտակ հիդրոկոստյում, փեսացուն՝ սև:
Խոստովանեք, որ այս հարսանեկան արարողությունն իսկապես արտասովոր և սարսափելի էր:
5. Հարսանիք «բանջի-ջամփինգի» հարթակին
Հարսանիքի համար Յերուն ու Սանդչա Կիպերսին Բրյուսելից կռունկի օգնությամբ հայտնվեցին 50 մետր բարձրությամբ հարթակի վրա:
Հարթակի վրա ներկա է եղել նաև հոգևորական, ով անցկացրել է արարողությունն ու մոտ 20 հյուր: Հարևան հարթակին տեղակայվել էր նվագախումբը: Ամուսնական երդումից հետո նորապսակները հատուկ պարանների օգնությամբ ցատկել են ներքև: