Հոդվածներ
Հարսանեկան ինչպիսի զգեստներ են նախընտրում գեղեցկուհի հայ հարսիկները
Գեղեցիկ հարս լինելու մասին երազում է յուրաքանչյուր աղջիկ` դեռևս մանուկ ժամանակվանից: Եվ իր կերպարը մտքում կերտելով` երբ հասնում է այդ զգեստը ընտրելու բաղձալի օրը, կանգնում է մեծ երկնընտրանքի առջև` առաջարկվող մեծաքանակ, մեկը մյուսից գեղեցիկ, ճերմակ ու նուրբ զգեստների միջից չկարողանալով գտնել հենց այն մեկը, որը մասին երազում է մանկուց: Իսկ մինչ դուք նույնպես տարակուսած այս դիզայներից մյուսն եք անցնում, ապա այս սրահից մյուսը, Wedding.am-ը ներկայացնում է իրենց ընտրությունը արդեն կատարած հայ հարսիկների:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հայ հարսիկները նախապատվությունը տալիս են ուռուցիկ կիսաշրջազգեստով հարսանեկան շքեղ զգեստներին: Հետևելով համաշխարհային նորաձևության միտումներին` նրանցից շատերը նախընտրում են հարսանեկան զգեստի` կիպ ընդգծող տարբերակներ:
Հիմնական գործվածքը, որը կարելի է տեսնել հայ հարսիկների հարսանեկան զգեստներում ժանյակն է. չէ որ այն բոլոր ժամանակներում համարվում է ամենանրբագեղ և կանացի գործվածքը: Նախապատվությունների մեջ է նաև ատլասը, մետաքսը և այլն:
Սակայն, ինչ զգեստ էլ ընտրեն հայ հարսիկները, ամենակարևորը այն է, որ նրանք բոլորը իսկական գեղեցկուհիներ են և որ այդ զգեստը թող նրանց անսահման երջանկություն պարգևի: