Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ամուսնանում է ՍԴ նախագահի խորհրդականի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Հանրայինի հաղորդավար Արևիկ Ուդումյանն ամուսնանում է ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի հետ։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին նրանք կպսակադրվեն նորքի Սբ. Աստվածածին եկեղեցում, հարսանիքը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում։
Հրավիրել են շոու բիզնեսի ներկայացուցիչներին, հանրային հեռուստաընկերության, ՍԴ աշխատակիցների՝ մոտ 400 հոգի։
Կարող է ներկա լինել նաև Սիրուշոն, ում փիառ մենեջերը երկար տարիներ եղել է Արևիկը։
Փեսացուն նախկինում աշխատել է ՄԻՊ գրասենյակում, այժմ ամեն շաբաթ օր, ժամը 14։45-ին Հանրային հեռուստառադիոյի եթերում վարում է «Ձեր փաստաբան՝ Արամ Վարդևանյան» հաղորդումը։