Հոդվածներ
Ամուսնական առաջին գիշերվա ամենատարածված սխալները
Ամուսնական առաջին գիշերը պատասխանատու, հուզիչ և ճիշտ դրսևորումներով հագեցած իրադարձություն է, որը զույգերը ցանկանում են հիշել ոչ թե տհաճությամբ, այլ սիրով։ Հաճախ, առաջին մերձեցման մասին տեղեկատվության ոչ բավարար կամ ոչ ճշգրիտ լինելը հանգեցնում է մի շարք անցանկալի խնդիրները:
Wedding.am-ը՝ վկայակոչելով Express online-ին, ներկայացնում է ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող հիմնական սխալները:
Չպետք է մոռանալ, որ ամուսնական առաջին գիշերը տարբերվում է մյուսներից և այն պետք է դարձնել հետագա հարաբերությունների ամուր հիմք՝ ստեղծելով ընտանեկան ներդաշնակ և ամուր հարաբերություններ:
Առաջին սխալը
Պահանջների ավելացում զուգընկերոջից կամ սեփական անձից: Տղամարդիկ վախենում, ամաչում են սխալվելուց և փորձում է երկարացնել սեռական ակտը, իսկ կանայք էլ ստեղծում են վախերի մի կծիկ այն մասին, որ իրենց կհամարեն սառը. արդյունքում՝ խառը մտքերն ու գործողությունների անհամադրելիությունն այնքան էլ լավ նախապայմաններ չեն ստեղծում: Նման ավելորդություններից հեռու մնալու համար, պետք չէ ուղեղը ծանրաբեռնել ավելորդ ինֆորմացիայով. թուլացեք և վստահեք միմյանց:
Երկրորդը սխալ
Անկողնում խիստ համեստ լինելը: Սովորաբար աղջիկներն են դիմում այս քայլին, մտածելով, որ եթե անկողնում լինեն ակտիվ, ապա իրենց «լավ աղջկա» տեղ չեն ընդունի: Տղամարդիկ էլ իրենց հերթին, փորձում են երևալ մաչո՝ վախենալով ցույց տալ զգացմունքները: Բաց թողեք զգացմունքները և եղեք անկեղծ ձեր ցանկությունների մեջ:
Երրորդը սխալը
Շատ կարճ նախերգանքով սեռական ակտին անցնելը: Այս քայլը կարող է թվալ մանրուք, բայց հենց նրանից է սկսվում հետագա հարաբերությունների ճիշտ ուղղությունը: Բուռն սեռական նախերգանքը հող է նախապատրաստում ավելի հարթ սեռական գործողությունների համար, ուստի այս ամենը խիստ կարևոր և առաջնային քայլերից մեկն է, որին պետք է լուրջ մոտենալ:
Փաստ
Ըստ ֆրանսիացի ֆիզիոլոգների՝ զույգերը սեքսուալ ներդաշնակության են հասնում ավելի քան 10 սեռական ակտից հետո: Այս ընթացքում զուգընկերները կարող են ծանոթանալ միմյանց էրոգեն գոտիներն և չվախենալ ցուցադրել իրենց ունակությունները՝ անկեղծ և անկաշկանդ քննարկելով անկողնային նախասիրությունների և նորարարությունների մասին:
Պետք է հիշել, որ ինչպես բոլոր հարաբերություններում, այնպես էլ սեռական կյանքում, ներդաշնակության հիմնասյուներից մեկը համարվում է անկեղծությունը: Սիրեք միմյանց և եղեք անկեղծ ու հոգատար Ձեր սիրելիների նկատմամբ: