Հոդվածներ
Ամուսնալուծության տարօրինակ ձևերն՝ աշխարհի տարբեր երկրներում
Ըստ վիճակագրական տվյալների` աշխարհում գնալով ավելի մեծ թիվ են կազմում ամուսնալուծությունները:
Ամուսնալուծությունների վերլուծությամբ և ուսումնասիրությամբ զբաղվող նորվեգացի գիտնականները կարծում են, որ եթե տան առօրյա գործերը ամուսինների միջև բաժանվեն հավասարաչափ, ապա ամուսնալուծվելու հավանականությունը 2 անգամ կկրճատվի:
Բրիտանացի գիտնականներն էլ իրենց հերթին ապացուցել են, որ մարդկանց ամուսնալուծության հակվածության հիմքում կարող է ընկած լինել նաև գեները:
Ինչևէ, ժամանակակից աշխարհն առաջ է գնում՝ իր դրական և բացասկան կողմերով, սակայն կան ավանդույթներ, որոնք անկախ ժամանակի ընթացքից մնում են կանգուն և հաստատուն:
Wedding.am-ն այս անգամ Ձեզ կներկայացնի աշխարի տարբեր երկրների ամուսնալուծության տարօրինակ ավանդույթները:
Հին Հռոմում տղամարդիկ ցուցաբերում էին ողջախոհություն: Տղամարդը կարող էր ամսունանալ միայն մեկ կնոջ հետ: Կնքված ամուսնությունն ամուսնալուծության ենթակա չէր: Իսկ եթե կինը հունից հանում էր տաղմարդուն կամ էլ ուղղակի մարում էր սերը, նրան պարզապես սպանում էին:
Անգլիայի փոքրիկ քաղաքներից մեկում, ըստ ավանդույթի, եթե տղամարդը մտներ եկեղեցի և ձեռքը դնելով Աստվածաշնչին ասեր, որ մի ողջ տարվա ընթացքում երբեք չի զղջացել ամուսնանալու համար, նրան նվեր էին մաստուցում, հիմնականում, խոզապուխտի տեսքով:
Նախկինում, մի տարօրինակ սովորույթ կար նաև Չեռնոգորիայում: Վկաների ներկայությամբ ամուսինն ու կինը կապում էին իրենց գոտու կամ պարանի տարբեր ծայրերին և, վազելով հակառակ ուղղություններով, կտրում այն: Այս գործողություններից հետո նրանք համարվում էին ամուսնալուծված:
Աֆրիկական փոքր կղզիներից մեկի բնակիչներն էլ ունեն ամուսնալուծության ամենադյուրին տարբերակը: Նշենք, որ այստեղ ամուսնալուծվել կարող է միայն կինը, նա անհավատարիմ ամուսնուց բաժանվում է նրա հագուստն ու իրերը տանից դուրս շպրտելուն և հրապարակավ խայտառակելու տարբերակով:
Սինգապուրում և Մալազիայում, որքան էլ որ զարմանալի է հնչում, բայց բջջային հաղորդագրությունները իրավական ուժ ունեն: Տեղի բնակիչներն անհրաժեշտության դեպքում 3 անգամ հաղորդագրություն են ուղարկում, այնուհետև իրենց ցանկությունը ևս մեկ անգամ հայտնում և հաստատում շարիաթի դատարանում:
1956 թվականին ԽՍՀՄ-ում ամուսնալուծվելու գործընթացը պետք է տեղի ունենար հանրային կերպով: Ամուսնալուծվելու համար պետք էր դատական գործ հարուցել և վճարել 100 ռուբլի:
Հինդարերում էլ Անգլիայում ամուսնալուծվելու համար տղամարդը պետք է կնոջը վաճառեր, որի արժեքը պետք է կազմեր ոչ պակաս քան մեկ շիլինգ:
Հաղորդագրության ձևը գործում է նաև ԱՄԷ-ում: Սակայն այստեղ մեծ ուշադրություն են դարձնում ուղղագրությանը՝ հաղորդագրությունը չպետք է պարունակի սխալներ, իսկ սխալների դեպքում հաղորդագրությունն անվավեր է ճանաչվում: