Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Արքայազն Կարլ Ֆիլիպի հարսանյաց արարողության հետաքրքիր մանրամասները
Հունիսի 13-ին Ստոկհոլմի արքայական պալատում տեղի ունեցավ Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպի և «Հոթել Պարադիզ» շոուի նախկին աստղ, յոգայի ուսուցիչ և մոդել Սոֆիա Հելքվիսթի ամուսնության արարողությունը:
Հազարավոր մարդիկ են ներկա գտնվել այս յուրօրինակ և դասական պսակադրության արարողությանը: Նշենք, որ տոնական միջոցառումից հետո մոդել Սոֆիան ստացել է արքայադստեր տիտղոս:
Սոֆիան դարձավ Շվեդիայի թագավորական ընտանիքում միակ անդամը, ով ազնվական ծագում չունի:
Wedding.am-ը ներկայացնում է պալատական հարսանյաց արարողության հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում: