Հոդվածներ
Նորություններ
Շքեղ և հեքիաթային հարսանյաց հանդեսը, որը կարող է լինել Ձերը
Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված միջազգային հարսանեկան ցուցահանդեսի շրջանակներում համաշխարհային դիզայներները ցուցադրեցին իրենց վարպետության ամենանուրբ և գաղտնի կողմերը` հասնելով ներդաշնակության և շքեղության գագաթնակետին:
Նրանք հանդիսատեսին և այցելուներին ներկայացրին հեքիաթային և երազային աշխարհ հիշեցնող հարսանյաց միջոցառումների դիզայներական գլուխգործոցներն ու արտաքին դետալների հիանալի և նրբաճաշակ համադրությունները:
Wedding.am-ը անդրադառնում է միջազգային հարսանեկան ցուցահանդեսին ներկայացված դասական և շքեղ դիզայներական աշխատանքներին` մաղթելով, որ դուք էլ ունենաք ձեր երազների հեքիաթային և սիրով լի հարսանիքը: