Հոդվածներ
2015 թվականի հարսանեկան դիմահարդարման հատուկ միտումները
Հնարավոր է` Դուք երկար ժամանակ է, ինչ փնտրում էիք Ձեր երազանքների տղամարդուն, որին գտնելուց հետո մի քանի ամիս էլ ծախսեցիք հարսանեկան կատարյալ զգեստ, ռեստորանային համալիր և շքեղ տորթ որոնելու ճանապարհին:
Չմոռանանք` հավասարապես պատասխանատու մոտեցում է պահանջում նաև այդ օրվա դիմահարդարումը:
Դիմահարդարումը հատուկ կանոններ չունի, պետք է հիշել, որ անկախ ոճային միտումներից, սկզբունքներից և արդիականությունից, յուրաքանչյուր հարսնացու պետք է գտնի իր դիմագծերին համապատասխան դիմահարդարման նրբությունները, որից հետո միայն անցում կատարի տարվա ու եղանակի միտումներին և պահանջներին:
Wedding.am` վկայակոչելով ELLE -ին, Ձեզ է ներկայացնում 2015 թվականի հարսանեկան դիմահարդարման միտումները ներկայացնող լուսանկարները:
Այնպես որ, ճիշտ համադրելով ոճային և դիմագծային պահանջները, դուք կարող եք ոչ միայն ընդգծել Ձեր անհատականությունը, այլև տարիներ անց պարծենալ նաև Ձեր արտաքինն անմահացրած լուսանկարներով:
Հարսանեկան դիմահարդարում` «Դասական»
Հարսանեկան դիմահարդարում` «Ռոմանտիկ»
Հարսանեկան դիմահարդարում` «Գլամուր»
Հարսանեկան դիմահարդարում` «Եթերային»
Հարսանեկան դիմահարդարում` «Բնական»