Հոդվածներ
Խորհուրդներ
20 պարզ կանոն՝ ամուսնական կյանքը երջանիկ դարձնելու մասին
Զարմացրեք միմյանց, սիրեք Ձեր ընտանիքը, պաշտպանեք նրա շահերը: Ամեն ինչ շատ պարզ է, բայց երբեմն նույնիսկ այս պարզ ճշմարտություններն են մոռացվում:
Wedding.am-ը՝ վկայակոչելով Cosmo.com-ին, Ձեզ է ներկայացնում է 20 պարզ կանոն-ճշմարտություն այն զույգերից, ովքեր իրենց ամուսնական համատեղ կյանքի ընթացքում շատ պարզ և հասարակ թվացող, բայց մեծ եզրահանգումների են եկել այն մասին, թե փոքր և աննշան թվացող ինչպիսի քայլերը կարող են ջերմացնել ու ամրացնել ընտանեկան հարաբերությունները:
- Այն մասին, թե ինչպես է անցել սիրելիի օրը, չափազանց կարևոր հարց-ավանդույթ է:
- Ցանկացած ընդհարում կարող եք լուծել՝ պահպանելով միմյանց նկատմամաբ հարգանքն ու սերը:
- Պետք է կարողանալ խոստովանել, որ զգացմունքերի և հարաբերությունների հետ միասին կյանք են մտնում նաև նոր պարտականություններ:
- Դուք պետք է լինեք ազնիվ միմյանց նկատմամբ:
- Երջանկությունը թաքնված է փոքր արարքներում:
- Մի ստիպեք նրան սիրել ձեր ընկերներին, դա ավելի շատ վանում է, քան մտերմացնում:
- Համբուրեք միմյանց տնից դուրս գալուց առաջ:
- Երբեմն անհրաժեշտ է հրաժարվել որոշ հրավերներից, եթե դուք կարող եք օրն անցկացնել միասին:
- Ընդունեք նրա ընտանիքին այնպես, ինչպես սեփականին:
- Հաճախ կրկնեք. «Ես սիրում եմ քեզ»:
- Հոգ տարեք միմյանց մասին ոչ միայն հիվանդության ընթացքում, այլ ընդհանրապես:
- Վերցրեք տան առօրյա դժվարությունները սեփական ուսերին, երբ նա աշխատանքային լարված շրջանում է գտնվում:
- Մի կատակեք նրա մասին ընկերների շրջապատում:
- Եղեք ճշտապահ:
- Թույլ մի տվեք որևէ մեկին ձեր մասին վատը խոսել, չպետք է մոռանալ, որ դուք ամբողջություն եք երկուսով, և որևէ մեկը իրավունք չունի Ձեր ներկայությամբ, օրինակ՝ բացսական արտահայտվել սիրելիիդ մասին կամ հակառակը:
- Տեղեկացրեք միմյանց ձեր ծրագրերի մասին:
- Պատասխանեք նրա բոլոր զանգերին և հաղորդագրություններին:
- Մի վիճեք ճամփորդության ընթացքում:
- Եղեք հաճելի-անսպասելի:
- Սիրեք միմյանց անսահման: