Հոդվածներ
Pronovias-ը ներկայացրեց իր գարուն-ամառ 2015 հավաքածուն
Բարսելոնայում տեղի ունեցած հարսանեկան նորաձևության շաբաթը գրավեց նորաձևության սիրահարների, հարսնացուների և պարզապես գեղեցիկը գնահատողների ուշադրությունը: Ողջ նորաձև հասարակությունը շունչը պահած սպասում էր թե ինչ է իրենց դատին հանձնելու Pronovias-ը: Եվ ահա, աշխարհահռչակ նորաձևության տունը, իր 50-ամյա հոբելյարի առթիվ, ներկայացավ իր գարուն-ամառ 2015 հարսանյաց զգեստների հավաքածուով: Բրենդի երկօրյա ցուցադրությունը եզրափակեց բարսելոնյան հարսանյաց նորաձևության շաբաթը: Ինչպես միշտ, այս տարի էլ բրենդը հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքներին,ստեղծելով շլացուցիչ մոդելներ՝ միաձուլելով ժամանակակիցը և ավանդականը: Ա-ուրվագծով ատլասե շրջազգեստները համադրված էին նրբաոճ ժանյակներով կամ կիսաթափանցիկ շիֆոնով: Դիզայներները վերջին ելույթը վստահել էին Կարոլինա Կուրկովային, ով հայտնվեց քայլահարթակին թափանցիկ, ժանեակներով ասեղնագործված զգեստով:
Իսկ ի՞նչ է առաջարկում հարսնացուներին Pronovias-ը 2015 թվականին, ներկայացնում ենք ստորև.