Հոդվածներ
Ձմեռային միտումներ հարսանյաց դեկորի մեջ
“Wedding.am”- ը կկիսվի ձեզ հետ, թե ինչպես կարելի է ձևավորման միջոցով ձմեռային հեքիաթի վերածել ձեր հարսանյաց արարողությանը և որ միտումներ են ակտուալ այս ձմեռ:
Գունային միտումներ
Մոխրագույնի և արծաթագույնի երանգներ
Մոխրագույնի երանգները բնականաբար կան ձմեռային թեմատիկայի մեջ՝ լինելով ձմռան հիմնական գույները: Այդ գույներով ձևավորումը կընդգծեն՝ ատլասը, մետաղական սպասքը, ադամանդե բրոշերը և բյուրեղը: Արծաթը, բյուրեղները և փայլերը՝ փայլ և շքեղություն կհաղորդեն Ձեր հարսանյաց արարողությանը:
Ոսկեգույն և բաց վարդագույն
Հոյակապ գունապնակ, որը շքեղություն կհաղորդի ձեր հարսանիքին: Այս գույները կարելի է համատեղել հավասարաչափ կամ վարդագույնի գերակշռմամբ: Օգտագործե՛ք տարբեր նյութեր և ֆակտուրաներ, ինչպես օրինակ՝ ճենապակի, ապակի, մարգարիտներ:
Մուգ կապույտ և մանուշակագույն
Ազնվական գույներ, որոնք շատ գեղեցիկ են արտահայտվում ճերմակ ֆոնի վրա: Մեղմ կապույտը հիանալի կընդգծի մանուշակագույնի պայծառությունը, բայց միևնույն ժամանակ, թույլ չի տա, որ այն գերակշռի: Դրանց կարելի է նոսրացնել բաց շագանակագույնի երանգներով: Իսկ այդ դեպքում գերացանց կդիտվի թավիշը:
Երկնագույն, անանուխի գույն, խամրած թանաքագույն
Երկնագույնը ներդաշնակորեն զուգորդվում է ճերմակի երանգների հետ: Ավելացնելով դրան նուրբ վարդագույն կամ բաց կանաչ, դուք կհաղորդեք ձեր հարսանիքին ջերմ մթնոլորտ: Այդ դեպքում նպատակահարմար է օգտագործել թեթև և կիսաթափանցիկ գործվածքներ, որոնք թեթևություն կհաղորդեն:
Կարմիր և կանաչ
Կարմիրը և կանաչը գերազանց են դիտվում ձմռան ճերմակ ֆոնի վրա: Այդպիսի ձևավորման մեջ կիրառվում են՝ փշատերև ճյուղեր կարմիր հատապտուղներով և մրգերով (ինչպիսիք են՝ խնձորը, նուռը) համադրվում են ձյան փաթիլների, ճերմակ ու փափուկ փետուրների և մորթու հետ: Միևնույն ժամանակ, վանդակավոր պրինտը չի կորցնում իր արդիականությունը:
Սալորի ազնվական գույն կամ թանաքագույն
Մոշի գույնը, մուգ կարմիրը կամ սալորի գույնը ներդաշնակորեն կհամադրվեն նուրբ վարդագույնի հետ, իսկ չիչխանի գույնով դետալները շեշտադրումներ կանեն: Գործվածքեղենից կարելի է օգտագործել այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ գառնավուխտը ձյան փաթիլների նման և ջակարդե կտորը թեթև զգացողություն հաղորդելու համար:
Ետնաֆոն ամուսնական կամարի փոխարեն
Ձմռանը հարսանյաց արարողության ժամանակ մեծ ժողովրդականություն է վայելում ետնաֆոնը՝ հարսանեկան կամարի փոխարեն, քանի որ թարմ ծաղիկների ընտրությունը այնքան էլ մեծ չէ և զգալիորեն թանկ է, իսկ ետնաֆոնը լայն ընտրություն է տալիս ձևավորման մեջ, անկախ արարողության վայրից և եղանակից:
Ետնաֆոնը կարելի է պատրաստել վահանակներով, գործվածքեղենով, տարբեր ծաղկաշղթաներով, այդ թվում՝ լուսավորումներով, փայտից կոմպոզիցիաներով կամ պարզապես բուխարու պատով: Ձյան փաթիլների, մարգարիտների, բյուրեղների, եղևնու ճյուղերի և լապտերների տեսքով ուղղահայաց ծաղկաշղթաները՝ ստեղծում են ջերմ մթնոլորտ: