Հոդվածներ
Հարսանեկան տորթերի ձևավորումը 2014 թվականին
Հարսանեկան տորթը համարվում է համատեղ կյանքի քաղցր սկիզբը: Եթե մի քանի տարի առաջ հարսիկները նախընտրում էին «ժանյակատիպ» տորթեր` համահունչ զգեստին, ապա այս տարի տենդեցները շրջադարձային փոփոխություններ են կրել: Այսպիսով, 2014 թվականին նորաձևեն.
Ծաղկային տորթեր
Ծաղիկները չկարողացան շրջանցել նույնիսկ հարսանեկան տորթերին: Տարբեր տեսակի, գույնի, ձևի և չափի ծաղիները կհամապատասխանեն ցանկացած թեմատիկ հարսանիքի: Ի դեպ, կարելի է օգտագործել բնական թարմ ծաղիկներ:Նախապատվությունը կարելի է տալ վարդագույնին, քանի որ այն այս տարվա նորաձև գույներից է:
Ծալքեր
2014 թվականի միտումներից են ծալքերը: Այս քաղցր ձևավորումը ոչ միայն շքեղ է, այլև կարող է լրացուցիչ ծավալ հաղորդել տորթին: Կրեմային ծալքերը ճոխ տեսք են հաղորդում տորթին, ուստի կարելի է սահմանափակվել միայն դրանցով կամ օգտագործել միայն մարգարիտներ կամ ծաղիկներ:
Մետաղական տորթեր
Ավանդական սպիտակ կամ նուրբ երանգները իրենց տեղն են զիջում մետաղական հարուստ գույներին: Ոսկեգույն կամ արծաթագույն տորթերը ճոխություն և յուրահատկություն կհաղորդեն հարսանիքին: Եթե այս ուլտրա-նորաձև տենդենցը թվում է շատ համարձակ, ապա մետաղական փայլը դարձրեք ընդամենը ձևավորման մի մաս:
«Մերկ» տորթեր
Որքան էլ տարօրինակ թվա, բայց «մերկ» տորթերը այս ամառ-աշնան սեզոնի հիթերից են: Այս տորթերի գլխավոր առավելությունը քիչ կրեմային զանգվածն է, որը միայն օգտագործվում է շերտերը իրար միացնելու համար: Տորթերը ձևավորվում են հատապտուղներով, մրգերով բնական ծաղիկներով: Այս տորթերը համապատասխան են գյուղական rustic ոճի հարսանիքների ժամանակ:
Օմբրե
Նուրբ գունային երանգները կապահովեն հարսանիքի ուրախ մթնոլորտը: Հատկապես եթե ընտրել եք գունային թեմատիկայով հարսանիք, ապա օմբրե տորթերը կազատեն ձեզ տորթի ընտրության երակարատև գործընթացից: Սպիտակը գույն թող ամփոփի գունային նրբերանգները: