Հոդվածներ
Նորաձևություն
Հարսանեկան զգեստներ, որոնք վինտաժային շքեղություն և հմայք են արտացոլում
Նաիրա Վերդյան
Բրիտանական բրենդ Eliza Jane Howell-ը վինտաժային շքեղության և հմայքի արտացոլում է: Այս յուրօրինակ բրենդը ստեղծել է դիզայներ Ջիլ Հարվին` Արվեստների արքայական քոլեջի սան, ով բրենդի անունը ընտրել է ի պատիվ իր տատիկի: Ամեն տարի Eliza Jane Howell-ի դիզայներները ներկայացնում են հարսանեկան զգեստների նոր, էլ ավելի հմայիչ և աստվածային զգեստներ:
Eliza Jane Howell-ը 2015-ին ամուսնացող հարսերի համար պատրաստել է Debutante հավաքածուն` լցված վինտաժային ճոխությամբ և գլամուրային փայլով: Այս զգեստները կարծես նորաձևության աշխարհի ոսկե դարից լինեն: Նրանք իդեալական համապատասխանում են ժամանակակից հարսներին, ովքեր իրենց համար փնտրում են յուրօրինակ և անկրկնելի զգեստ: Իսկ այս հավաքածուում ընդգրկված են ձեր կանացիությունը և գրավչությունը ընդգծող զգեստներ: